Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են «Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա «Փաստ». Արթիկում ընդդիմությունն ունի ՔՊ-ին հաղթելու հնարավորություն

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել ոլորտում, իսկ ՊԵԿ-ի թիրախում բենզինի շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ են։

Կայծակնային թանկացումից հետո Կառավարությունը փորձում է պարզել՝ ինչու է թանկանում բենզինի գինը՝ համաշխարհային թելադրանքով, բայց երբեք չի էժանանում նույն թելադրանքով։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ուսումնասիրում է ոչ միայն բենզալցակայաններում իրականացվող վերջնական վաճառքը։ Խոշորացույցի տակ է բենզինի շրջանառության ամբողջ շղթան՝ ներմուծումից, փաստաթղթավորումից ու հարկային հաշվարկներից մինչև վերջնական իրացում։

ՊԵԿ-ի այս ակտիվությունը ուշագրավ է հատկապես բենզինի գների շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։ Հայաստանում տարբեր վաճառքի կետերում բենզինի որոշ տեսակների գինը հասնում է շուրջ 600-800 դրամի, և տարիներ շարունակ հարց է բարձրացվում՝ ինչպե՞ս է ձևավորվում վերջնական գինը, և որքանո՞վ են դրա բոլոր բաղադրիչները թափանցիկ։

Բենզինի և դրա հավելանյութերի համար գործում են ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկման հատուկ կարգավորումներ, ուստի ՊԵԿ-ի ստուգումների շրջանակը կարող է ընդգրկել ոլորտի ամբողջ հարկային շղթան։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ գործընթացը դեռ ավարտված չէ, հետևաբար այս պահին վաղ է խոսել վերջնական թվերի և կոնկրետ տնտեսվարողների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության չափերի մասին։ Սակայն արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ ֆինանսական հետևանքները կարող են զգալի լինել։

Հետևաբար, առաջիկայում բենզինի շուկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱԺ նիստերին քիչ եք մասնակցում, ինչի՞ եք ԱԺ նախագահ դարձել. Ղազարյանը՝ ՌուբինյանինՀոկտեմբերի 6. Օրվա խոսքՄեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ումՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան ԱրաբիաՆյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով«Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր էՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել էԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են«Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա«Փաստ». Արթիկում ընդդիմությունն ունի ՔՊ-ին հաղթելու հնարավորություն«Հրապարակ»․ Գագիկ Բեգլարյանի համար ինչ է որոշել դատարանը «Իրավունք». Ինչու են Սասուն Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում«Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում պաշտոնանկություններ կլինեն«Փաստ». Եվրոպան էլ է հոգնել ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից»«Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումՏիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼեհաստանը պատրաստվում է պատերազմիԹրամփը մեղադրում է Ուկրաինային ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ամբողջ աշխարհում բենզինի գների բարձրացման համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված