Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

«Հրապարակ»․ Գագիկ Բեգլարյանի համար ինչ է որոշել դատարանը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կալանքի հետ կապված։ Վերաքննիչ դիմել էր Բեգլարյանի պաշտպանը։ Փաստաբան Հրանտ Անանյանը մեր զանգերին եւ նամակներին չպատասխանեց։

Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Սեպտեմբերի 28-ին պաշտպանների կողմից բողոք է եղել, որը մերժվել է»։ Բեգլարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

Նա մեղադրանքը չի ընդունում։ Բեգլարյանը կալանավորվել է հունիսի 5-ին ընտրություններից 2 օր առաջ, ապա նրա կալանքը երկարացվել է եւս երկու անգամ յուրաքանչյուր անգամ՝ 2 ամսով: Վերջին որոշումը կայացվել է սեպտեմբերի 2-ին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ