Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսին Խորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան «Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Մոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Աննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթում

Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Հասարակություն

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինված զինծառայողի կրակոցից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանը շարունակում է բուժում ստանալ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Քրոջ՝ Արփի Ավետիսյանի խոսքով՝ նրա առողջական վիճակը ծանր է, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Բժիշկներն ամեն ինչ անում են, որ ոտքը չհեռացնեն։ Իրականում նրա վիճակն ավելի վատ է, քան ներկայացվում է։ Արդեն ձեռքի երեք մատներն ամպուտացրել են, խնդիր ունի թե՛ ազդրի, թե՛ ծնկի հատվածում։ Ոտքը հազիվ մաքրել են բեկորներից։ Նրան տեսակցել չի թույլատրվում, քանի որ վերակենդանացման բաժանմունքում է»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Արփին։

Մենք հետաքրքրվեցինք նաև երեխաների առողջական վիճակով։ Անիի երեք զավակներից միայն 15-ամյա Ռոզին է գտնվում մորաքրոջ խնամքին։ 15-ամյա Քաջիկն ու 17-ամյա Սարիբեկն իրենց հոր հետ դեռ ապրում են պապիկ-տատիկի տանը։

«Նրանց տան դուռը կապարակնքված է, քանի որ տունը դեռևս համարվում է դեպքի վայր, իսկ քննությունը շարունակվում է։ Նույնիսկ չեն թողնում տուն մտնենք՝ գոնե տաք հագուստ վերցնելու համար։ Ռոզին արդեն քանի օր է՝ լացելով է արթնանում, շատ է վախեցել։ Իսկ պետական կառույցներից ոչ մի այց, ոչ մի հոգեբանական աջակցություն չկա»,- ասել է մեր զրուցակիցը։

Արփիի խոսքով՝ Շաքիի վարչական ղեկավարն ի սկզբանե սխալ տեղեկություն է տարածել՝ հայտնելով, թե իբր Անին կրունկի հատվածում է վիրավորում ստացել, այն էլ՝ թեթև։ Նույն թեթևությամբ նաև Առողջապահության նախարարությունն է հաղորդագրություն տարածել։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։

«Դեպքի օրը մոր կողքին եղել են միայն Քաջիկն ու Ռոզին։ Քաջիկը նույնիսկ բռունցքով հարվածել է զինված ադրբեջանցուն։ Վերջինս վնասել է նաև երեխաներին։ Հոգեբանական վախից բացի՝ նրանք ևս մարմնական վնասվածքներ են ստացել։ Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն»,- ասացելէ Արփին։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ ՄամիջանյանՀայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համարՄոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըԱննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես ու Պապիկյանն էլ հրաժարական կտանքԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեցԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին նախկին ավազանի անունով դիմեց, իսկ նրա եղբորը՝ «КГБ» գործակալ անվանեցՇաքի մտած ադրբեջանցի զինծառայողը հանցանք է կատարել, կրակել է, դրա համար էլ մեղադրվում էԴրանք թունդ դիետայի վրա են․ Խաչատրյանը՝ ԳՇ պետի՝ Ջերմուկում ադրբեջանցիների առկայության խոսքերի մասինTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված