Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան
Շոու բիզնեսՌեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լիլիթ Հովհաննիսյանն Արցախի մասին երգ է երգե՞լ: Լավ է արել:
Նրա պես արտիստների ազդեցությունը թեմայի վրա ԲԱՑԱՐՁԱԿ օրգանական է, լայքերը ու շեյրերը ՉՀՐԱՀԱՆԳՎԱԾ, ՉՊԱՐՏԱԴՐՎԱԾ ու ԻՆՉ ՈՐ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՒԻՆ հաճո դառնալուն չմիտված: Ինչքան հնչի ԱՐՑԱԽ բառը երգերի, բանաստեղծությունների, ֆիլմերի ու ներկայացումների մեջ՝ այդքան լավ: Եթե ինքը իր բոլոր, թեկուզ ձեր «ճաշակին» չհամապատասխանող երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ԱՊՐԻ ԻՆՔԸ:
Կպեք ձեր գործերին, 8-ը տարի է հասկացող չհասկացող քննադատ էդ խելքով իշխանություն են ուզում փոխել»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

