Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ Զապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակման Արսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսին Խորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան «Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Մոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Աննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում

Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում

Ներքին գործերի նախարարությունից ասյօր հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են տնային կալանքում գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանություն։ 24News-ի տեղեկություններով, այս անձը Արտաշես Չիչոյանն է։

 

Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ խոսքը նույն Արտաշես Չիչոյանի մասին է, որն անցնում է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով, նաև այս տարվա սկզբին Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու տեղափոխելու, ինչպես նաև Ալյոնա Եժակովային ապօրինի ազատությունից զրկելու և սպառնալու համար։

 

Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրված Արտաշես Չիչոյանին։

 

2016 թվականին Արտաշես Չիչոյանը Խ.Կոսյանի, Ա.Նիկողոսյանի, Յու.Հակոբյանի, Ա.Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

 

Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Ա.Չիտչյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

 

Նշենք, որ այս գործով 10 տարի անց դատավճիռ դեռևս չկա։ Վերջին դատական նիստը նշանակված է եղել այս տարվա սեպտեմբերի 1-ին, որը չի կայացել մեղադրյալ Արտաշես Էդիկի Չիչոյանին չներկայացնելու պատճառով։

 

Մեկ այլ քրեական վարույթով Արտաշես Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ակոսափող հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք չունեցող անձ, քննությամբ դեռևս չպարզված անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և ապօրինի պահել ու տեղափոխել է «Բերեւոտա» տեսակի, «մոդ.99 ԶԱ» մոդելի, «IFC60019L» համարի, 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ և նշված ատրճանակից կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի թվով 7 փամփուշտներ, որոնք 2026 թվականի հունվարի 22-ին իր հետ բերել է Ալյոնա Եժակովայի բնակության հասցե։ Նշված ատրճանակը՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող թվով 7 փամփուշտներով, հայտնաբերվել է 2026 թվականի հունվարի 22-ին նշված բնակարանում կատարված դեպքի վայրի սկզբնական զննությամբ՝ ննջասենյակի հատակից:

 

Բացի այդ, Արտաշես Չիչոյանը 2025 թվականին ծանոթացել է Ալյոնա Եժակովայի հետ, ինչից հետո վերջիններս սկսել են բնակվել միասին: Շուրջ 3 ամիս համատեղ բնակվելու ընթացքում իր նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով Ալյոնա Եժակովան դադարեցրել է իր շփումները Արտաշես Չիչոյանի հետ և տեղափոխվել է և բնակվել միայնակ: Որոշ ժամանակ անց Չիչոյանը Ալյոնա Եժակովային, ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ կողպել է նրա բնակարանի դուռը և բանալին պահել իր մոտ, ինչպես նաև վերցրել, պատռել և իր մոտ է պահել Ալյոնա Եժակովյաի ՌԴ քաղաքացու անձնագիրը: Շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, Արտաշես Չիչոյանը 2026 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 01:00-ից մինչև ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում, իր մոտ ապօրինի պահվող «Բերեւոտա» տեսակի, ատրճանակով սպառնացել է Ալյոնա Եժակովային, նշված ատրճանակի կոթով, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև տաբատի գոտիով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, բնակարանում գտնվող տոնածառի լույսերով կապել է վերջինիս ձեռքերն ու ոտքերը, Ալյոնա Եժակովային մտցրել նույն բնակարանի ննջասենյակում գտնվող պահարանի մեջ և հագուստի կարմիր ժապավենով կապել պահարանի դռները, այնուհետև հիշյալ ատրճանակը դրել է Ալյոնա Եժակովայի գլխին և ստիպել պառկել իր կողքին՝ տալով սպանության սպառնալիք, որ շարժվելու դեպքում կկրակի:

 

Մեկ այլ քրեական գործ էլ Չիչոյանի նկատմամբ հարուցվել է 2021 թվականին։ Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը 2020 թվականի փետրվարի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատական նիստերի դահլիճում, որպես ամբաստանյալ մասնակցելով դատաքննությանը, տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի ելույթի ժամանակ լեզվակռվի մեջ է մտել վերջինիս հետ՝ ուշադրություն չդարձնելով նախագահող դատավորի կողմից լռելու հորդորներին, ինչպես նաև վիճաբանությունը դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացումներին, որի ժամանակ մեղադրանքի կողմում հանդես եկող դատավարության մասնակիցների հասցեին հնչեցրել է «կապիկներ» արտահայտությունը՝ նման կերպ վիրավորելով դատավարությանը մասնակցող անձնանց և անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ, ինչի պատճառով դատարանը կիրառել է դատական սանկցիա և որոշել է ամբաստանյալ Արտաշես Չիչոյանին հայտարարել նախազգուշացում: Այս քրեական գործը միացվել է մեկ այլ քրեական վարույթի, որով անցնում է Չիչոյանը։

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանի Դավիթ Բեկ փողոցում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով, ըստ իրավապահների, Արտաշես Չիչոյանը ոտքի շրջանում վնասվածք էր ստացել։ Միջադեպից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը և ապօրինի զենք կրելը։

 

Ըստ hraparak.am-ի տեղեկությունների, տնային կալանքում գտնվող Չիչոյանը նախապատրաստել է Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրեն ոտքից կրակած անձի սպանությունը, ինչը կանխվել է իրավապահների կողմից։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ ՄամիջանյանՀայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համարՄոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըԱննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես ու Պապիկյանն էլ հրաժարական կտանքԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեցԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին նախկին ավազանի անունով դիմեց, իսկ նրա եղբորը՝ «КГБ» գործակալ անվանեցՇաքի մտած ադրբեջանցի զինծառայողը հանցանք է կատարել, կրակել է, դրա համար էլ մեղադրվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված