«Ուսուցչի օրվան» նվիրված հաղորդման ընթացքում խոսվում էր՝«դասից թռնել», «թույն դասատուներ», խոսույթի մասին. Արմեն Հովասափյան
ՀՀԿ-ական Արմեն Հովասափյանը գրում է․
Էսօր լսեցի ՀՀ-ում հեռարձակվող ռադիոներից մեկով, կատարյալ անգրագետ ու անկիրթ խոսույթով մի երիտասարդ հաղորդավարուհի, խիստ կարևորում էր կրթության, դպրության ու ուսուցչի դերը մեր կյանքում:
Իրականում, առաջին հայացքից, անկեղծ էր ու իր անձնական օրինակով ցույց էր տալիս, թե ինչքան կարևոր է գիտելիք ունենալը, կրթված լինելն ու քաղաքակավարի դաստիարակությունը:
Շատ խնդալու էր ու սյուռ՝ «Ուսուցչի օրվան» նվիրված հաղորդման ընթացքում խոսվում էր՝«դասից թռնել», «թույն դասատուներ», «հավեսով տժժալ» «խառակտեռնի էրեխեք» և նմանատիպ այլ գլուխգործոցներ, ու նմանօրինակ աղավաղված հայերենի կիրառունը, ինչն իր հերթին խոսում է օրվա կրթամակարդակի ու ցենզի մասին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

