Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ

Սպորտ

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ հոկտեմբերի 5-ին ժամը` 22։45-ին, կհյուրընկալվի Չեռնոգորիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա դիմակայության մասին.

«Մենք ունենք նույն խնդիրը, ինչ առաջին խաղից առաջ։ Կադրային առումով մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են, և լավ արդյունքի հասնելու համար պետք է խիզախորեն պայքարենք։ Մենք հստակ պլան ունենք. եթե ցանկանում ենք պահպանել մեր բարձր շանսերը, ապա պարտավոր ենք հաղթել:

Տանը խաղալն այլ է, քանի որ երկրպագուների աջակցությունը մեզ առաջ է մղում: Նրանք մեզ շատ են պետք, բայց մենք պետք է պատրաստ լինենք տրիբունաներից եկող ճնշմանը: Չպետք է մոռանալ, որ մենք Եվրոպայի ամենաերիտասարդ հավաքականներից մեկն ենք, սակայն դա չի նշանակում, թե հավակնություններ չունենք։ Հույս ունեմ, որ բախտը մեզ կժպտա, և մարզադաշտում ներկա մեր երկրպագուների աջակցությունը, թեկուզ ոչ մեծաքանակ, լրացուցիչ ուժ կհաղորդի մեզ՝ Չեռնոգորիային հաղթելու համար»,- նշել է Մելիքյանը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ