Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր
ՄշակութայինԵրգչուհի Անահիտ Հակոբյանը իր ելույթից հետո գրառում է կատարել.
«Անսահման ուրախ եմ, որ երկար ստեղծագործական դադարից հետո վերադարձս դեպի մեծ բեմ հենց այսպիսի զգացողությամբ ստացվեց։
Բեմում Անահիտն էր՝ իրական, առանց խմբագրումների, առանց ֆիլտրերի։ Պարզապես ես՝ իմ ձայնով, իմ էներգիայով ու իմ արվեստով։
Ես այս բեմ չեմ եկել մրցելու կամ ինչ-որ բան ապացուցելու։ Ես եկել եմ՝ վայելելու բեմը, ապրելու երաժշտությունն ու կիսվելու իմ արվեստով։
Այս նախագիծը դարձավ իմ նոր ստեղծագործական փուլի սկիզբը։ Իսկ առջևում՝ նոր երգեր, նոր տեսահոլովակներ ու նոր պատմություններ։
Սա միայն սկիզբն է։
Անահիտական պատմությունը շարունակվում է։ Հագուստի հեղինակ՝ իմ անփոխարինելի Արայիկ Գաբաջյան »,- գրել է նա։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝