Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին
Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համացանցում տարածվող մի տեսանյութի, որում մի երիտասարդ իրեն մեղադրում է Շաքի գյուղում տեղի ունեցած հայտնի միջադեպը կանանց նկատմամբ ընտանեկան բռնության արշավի համատեքստում չդապարտելու համար:
Աննա Հակոբյանը նշել է, թե երիտասարդի տրամաբանությամբ, եթե պատմության մեջ կա տուն, ուրեմն ընտանեկան է, եթե կա կին, ուրեմն կանանց նկատմամբ բռնություն է:
Վարչապետի տիկինը մանրամասնորեն բացատրել է, որ տեղի ունեցածը ընտանեկան բռնության դեմ արշավի համատեքստում չէ, իսկ երիտասարդի բարձրաձայնած միտքը, թե Աննա Հակոբյանը բռնության ենթարկված կանանց պաշտպանելով փորձում է վերջիններիս ձայները ստանալ ու պատրաստվել՝ 2031 թվականին վարչապետի թեկնածու առաջադրվելու համար, սխալ է ու ինքը նման մտադրություն չունի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk