Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ է

Ներքաղաքական

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը իր վերջին հարցազրույցներից մեկում հստակ ընդգծել էր, որ իրենց քաղաքական թիմը չի ճանաչում Ղրիմը Ռուսատանի կազմում։ Թե արդյոք հնչած կարծիքի հետ ներդաշնակ են «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորները, «Իրավունք»-ը փորձեց ճշտել նախ պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ: Վերջինս սկզբում ասաց, որ ունի ընդամենը 2 րոպե ժամանակ եւ եթե մեր հարցը տեղավորվի այդ ժամանակահատվածի մեջ, ապա կպատասխանի: Սակայն, լսելով հարցը՝ ասաց, որ ընդհանրապես ժամանակ չունի պատասխանելու:

Նույն հարցով դիմեցինք նաեւ նույն խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ։

«Ես այդ թեմային չեմ կարող պատասխանել, որովհետեւ այն, ինչ այդ թեմայի շուրջ է կատարվում, չեմ կարող մեկնաբանել», - ընդգծեց նա։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ ՀՅԴ-ականներն անգամ վախենում են Ղրիմի անունը տա՞լ, թե՞ Ռոբերտ Քոչարյանի կողմից խմբակցության ղեկավար նշանակված Աննա Գրիգորյանից է վախերն այնքան շատ, որ փորձում են շառից-փորձանքից հեռու մնալ։

ՆԱՆԱ ՍՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ