ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին Ինքնասպան է եղել կնոջ պատճառո՞վ ՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ է Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվի Կեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ) TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. Կոբախիձե Ռուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ) Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ) Մերցի անիմաստ «շուստրիությունը» Կիեւում

Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Հայտնի է, որ արցախահայերը պատրաստվում են ակցիա իրականացնել առաջիկա օրերին։ Որն՞ է լինելու արցախահայերի պահանջը, ովքեր են կազմակերպիչները հարցը ուղղել ենք արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին, ով նախ նկատեց.

-Անկեղծ ասած՝ առաջիկայում նախատեսվող ակցիայի կազմակերպիչների և վերջնական ձևակերպված պահանջների վերաբերյալ այս պահին ամբողջական տեղեկատվության չեմ տիրապետում, ուստի ճիշտ չեմ համարում որևէ մեկին կազմակերպիչ անվանել կամ պահանջ վերագրել՝ առանց հաստատված տեղեկության։ Բայց եթե խոսքը արցախահայության այսօր կուտակված սոցիալական և բնակարանային խնդիրների մասին է, ապա կարծում եմ՝ դրանցից ամենասուրն իսկապես բնակարանային ապահովության հարցն է։ Խնդիրը միայն այն չէ, թե պետությունը ինչ չափի աջակցություն է տրամադրում։ Խնդիրն այն է, թե այդ աջակցությամբ արցախահայ ընտանիքն իրականում ի՞նչ բնակարան կարող է ձեռք բերել։ Անշարժ գույքի շուկայական արժեքները, բնակարանների գները, հիփոթեքային պարտավորությունները և ընտանիքների փաստացի եկամուտները պետք է դիտարկվեն մեկ ամբողջության մեջ։Եթե տրամադրվող հավաստագրի կամ աջակցության չափը և բնակարանի իրական շուկայական արժեքը միմյանց չեն համապատասխանում, ապա մարդուն փաստացի կանգնեցնում ենք լրացուցիչ և երբեմն անհաղթահարելի ֆինանսական պարտավորության առաջ։ Իսկ բռնի տեղահանված ընտանիքի համար հիփոթեքը պետք է լինի բնակարան ձեռք բերելու գործիք, ոչ թե նոր սոցիալական կախվածության կամ երկարատև պարտքային բեռի աղբյուր։ Հետևաբար, եթե առաջիկա ակցիայի օրակարգում իսկապես բնակարանային խնդիրն է, ես կարծում եմ՝ հարցը պետք է բարձրացվի շատ կոնկրետ՝ բնակարանների իրական արժեքի, տրամադրվող աջակցության չափի, հիփոթեքային պարտավորության և արցախահայ ընտանիքների վճարունակության միջև անհամաչափության վերացման մասին։Եվ այստեղ ես կուզեի, որ քննարկումը չսահմանափակվեր միայն որքան գումար է տրամադրվում հարցով։ Պետք է պատասխանել ավելի կարևոր հարցի՝ այդ գումարով այսօր արցախահայ ընտանիքը Հայաստանում արժանապատիվ և սեփական բնակարան ձեռք բերելու իրական հնարավորություն ունի՞, թե՞ ոչ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» ԿիեւումՄեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմիՀայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցներըԱյնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել էԹրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանելԱմերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ինԳլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինիՄթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն Ազիզյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված