Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում Ֆրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսը Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասին Էլոն Մասկի մայրը՝ չորս երեխաների մայրը հայտարարեց նրանից իր բաժանման մասին Bloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինել ԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում Իսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասին Ռուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համար Պայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետո Պաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրը

ԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում

Միջազգային

Ամերիկյան Axios-ը տեղեկատվություն է հրապարակել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության հարցերով, ուրբաթ օրը շտապ հավաքվել են Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում։ Սակայն հանդիպման մասին չի հայտարարվել, իսկ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից:

Ըստ հրապարակման՝ փոխնախագահ Վենսը վարել է հանդիպումը, որին մասնակցել են Պետքարտուղար Ռուբիոն, Պատերազմի նախարար Հեգսեթը, Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, Միացյալ շտաբի պետ գեներալ Դեն Քեյնը:

Ըստ աղբյուրի, օրակարգում երկու հարց էր.
Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում այն բանից հետո, երբ Թրամփը հինգշաբթի ասաց. «Կամ Իրանը կստորագրի համաձայնագիրը, կամ այլևս չի լինի»:
ԱՄՆ-ի մասնակցությունը Եմենում հութիների դեմ Սաուդյան Արաբիայի պլանավորված ռազմական գործողությանը։

Պաշտոնյաներից մեկը, ով տեղեկացրել է Axios-ին, ասել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի վերաբերյալ «որոշումներ կան կամ գոնե խորը քննարկվել են»՝ առանց մանրամասնելու: Եվ հետո ամեն ինչ ծածկված է խավարով:

Միանգամայն ծանրակշիռ փորձագիտական աղբյուրն այս նկատառումներն է հայտնում.

«Մենք լիովին հավատում ենք, որ նման հանդիպում եղել է։ Իհարկե, արդն փորձում են ինչ-որ առեղծվածային տեսք տալ, թե բոլորով հավաքվել, գնացել են ռազմաբազա, խիստ գաղտնիության պայմաններում քննարկել: Բայց ինչո՞ւ պետք է ռազմաբազա գնային, Թրամփի՞ց էին թաքնվում, չէի՞ն կարող հենց, ասենք, Սպիտակ տանը հավաքվել եւ քննարկել:

Սակայն եթե «դավադրության տեսության» նմանվող այս դետալները թողնենք, ապա, իհարկե, նման քննարկում, ավելին՝ քննարկումներ, իհարկե, պետք է լինեն: Սպիտակ տունը պետք է ինչ-որ բան որոշի Մերձավոր Արեւելքի վերաբերյալ. ներկա իրավիճակն արդեն հանգուցալուծում է պահանջում:

Բայց արդյոք այդպե՞ս է, իրականում Թրամփին պե՞տք է Մերձավոր Արեւելքի հարցով այս պահին հանգուցալուծումը:

Իհարկե, այդ իրավիճակը ճնշում է Թրամփին, եւ կա տպավորություն, թե նա փակուղային վիճակում է: Առավել եւս, որ մշտապես իրավիճակը փոխվում է, և ի հայտ են գալիս բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել։ Ինչպես, օրինակ, հութիների անսպասելի գործոնը։ Վերջին օրերին Սաուդյան Արաբիան կոչ էր անում Թրամփին՝ հարվածներ հասցնել։ Սպիտակ տնից դեռ հստակ պատասխան չկա։ Հասկանալի է նաեւ, որ Թրամփի վարչակազմում այս ամենին նայում են հատկապես ԱՄՆ-ում ներքաղաքական գործընթացների զարգացման պրիզմայից: Եվ խոսքը միայն Կոնգրեսի ընտրությունների մասին չէ, այլ բազում տարբեր ուղղվածությունների:

Վերջապես, ամենակարևորը, մերձավորարևելյան հակամարտությունների խումբը շարունակում է արագացնել եւ խորացնել համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Սակայն, կարծում եմ, որ հենց այստեղ է ողջ մեխը: Այս ճգնաժամը հավասարապես չի տարածվում աշխարհում: Հատկապես, այն մի փոքր է միայն հուզում է ԱՄՆ-ին՝ վառելիքի գների եւ դրա հետեւանքների հարցով: Բայց սա էլ է հարաբերական. ԱՄՆ-ն, չմոռանանք, վառելիքի խոշորագույն արտահանող է, եւ ներկայիս գերբարձր գներն նրան եւս միանգամայն ձեռնտու է: Գումարած, կան մի շարք տարբերակներ ներամերիկյան վիճակը կայունացնելու համար. ռուսական նավթ եւ, ամենաէականը՝ դեպի Եվրոպա նավթամթերքների արտահանման արգելք ԱՄՆ-ում:

Ու հասնում ենք հիմնականին: Այս ճգնաժամը, իհարկե, ամենամեծ հարվածը հենց եվրոպացիներին է հասցնում. այն բառացիորեն կարող է զրոյացնել Եվրոպային։ Ուրեմն, Թրամփին որքանո՞վ է պետք այս պահին Մերձավոր Արեւելքի կայունությունը, եթե դրա հաշվին կարող է վերջնականապես փլուզել հիմնական մրցակից դարձած Եվրոպայի տնտեսությունը՝ այն վերակառուցելով ԱՄՆ-ի տակ:

Հասկանալի է, այս ամենի կանխատեսելիությունը ցածր, իրավիճակի վրա ազդող կողմային տեսաների եւ անսպասելի գործոնները շատ են: Սակայն ելելով հայտնի սկզբունքից՝ ով է շահում այս ամենից, ապա այստեղ, թերեւս, Պեկինից եւ Մոսկվայից զատ, իհարկե, կա նաեւ Վաշինգտոնը»:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասինՎազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»Էլոն Մասկի մայրը՝ չորս երեխաների մայրը հայտարարեց նրանից իր բաժանման մասինBloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրըՄիջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված