Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները

Սպորտ

 

 

Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Հայաստան — Կիպրոս (0:2) հանդիպման ժամանակ Արտյոմ Բանդիկյանը վնասվածք էր ստացել և պատգարակով լքել խաղադաշտը։ Նրա ակումբի` Մոսկվայի ԲԿՄԱ-ի հաղորդակցության գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոն հայտնել է, որ նախնական` կոտրվածք ունենալու վարկածը հերքվել է.

«Նախնական տվյալներով՝ արված համակարգչային շերտագրությունը (ԿՏ) Արտյոմ Բանդիկյանի մոտ չի հայտնաբերել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների խզում: Առաջիկայում Արտյոմը կմիանա թիմին Մոսկվայում, որտեղ արդեն մեր բժշկական շտաբի հսկողության ներքո կանցնի լրացուցիչ բուժզննում»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Բրեյդոն:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Պոդգորիցայում՝ հոկտեմբերի 5-ին մրցելով Չեռնոգորիայի հավաքականի հետ։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ