Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)
Սպորտ
Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Լումեցանեի» հետ: Միլանյան գրանդը վստահ հաղթանակ տոնեց 2-0 հաշվով:
Հաշիվը առաջին խաղակեսի սկզբում՝ 14-րդ րոպեին, բացեց Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը.
«Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»։
Միլանյան թիմի երկրորդ գոլի հեղինակ դարձավ Ռիչի Ագբոնիֆոն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝