Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Նոյեմբերի 19. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԵՄ պաշտոնյաներ. Ռուսաստանը նախատեսում է 2027-ին Ուկրաինայի դեմ օգտագործել 20 միլիոն անօդաչու Կիևի կամուրջների վրա հարձակումները կարող են չափազանց ցավոտ լինել Ուկրաինայի համար. The Economist Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Պենտագոնը տասնամյակների ընթացքում առաջին անգամ մշակում է ավիացիոն միջուկային ռումբ Ուկրաինան այրվում է. ռուսական բանակը հարվածներ է հասցնում էներգիային և այլ օբյեկտներին: Ուկրաինական աղբյուրներ «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել «Ժողովուրդ». Պապոյանը Ռուսաստան չի մեկնել, սահմանափակումները չեն վերացվի

Բաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության գործընթացի «անվերադարձությունն» ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել, ըստ Բաքվի գնահատականի, խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա անհամապատասխանությունը։

 

Ամիրբեկովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «ներկա փուլի և ձեռք բերված գործնական արդյունքների վերաբերյալ»։

 

Միաժամանակ ադրբեջանական կողմը պնդում է, թե ապագա խաղաղության համաձայնագրի և Հայաստանի Սահմանադրության միջև, իրենց բնորոշմամբ, «իրավական անհամապատասխանության» վերացումը անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի «անվերադարձությունն» ապահովելու և ձևավորված «դե ֆակտո խաղաղությունը» կայունացնելու համար։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Միջին միջանցքի և TRIPP նախագծի զարգացումը։ Ադրբեջանի պնդմամբ՝ TRIPP-ի իրականացումը և Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ու խաղաղության ամրապնդմանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ