Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով
ՀանդիպումՀունվարի 1-ից թաղման նպաստ կստանան միայն նպաստառուները, թոշակը կավելանա 1,000 դրամով՝ դառնալով 47,000 դրամ: Նոր կարգավորումներով նախատեսվում է, որպեսզի թաղման նպաստ տրամադրվի միայն անապահովության համակարգում անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձի։
Վերը նշյալի վերաբերյալ տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նպաստում է.
- Թաղման նպաստ ստացող քաղաքացիների տարեկան թիվը ՀՀ-ում տարեկան գրանցվում է միջինում 24,000 – 25,500 մահ (օրինակ՝ 2024 թ․ տվյալներով՝ 25,435 մարդ)։
Օրենսդրությամբ 200,000 դրամ թաղման նպաստը տրամադրվում է մահացած կենսաթոշակառուների, աշխատողների, ինչպես նաև անապահովության նպաստառու ընտանիքների անդամների հուղարկավորությունը կազմակերպողներին։ Տարեկան թաղման նպաստի գումարը երկրի մասշտաբով կազմում է 25000×200000=5000000000 (հինգ միլիարդ դրամ): Նվազագույն կենսաթոշակ ստացողների թիվը ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակ (և դրան հավասարեցված ծերության նպաստ) ստանում է շուրջ 73,000 , որից բխում է, որ նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով բարձրացնելու դեպքում 73000×1000×12=876000000 դրամ կկազմի երկրում տարեկան։
-Այդ դեպքում, որն՞ է տնտեսումը։
-Տեսեք. հաշվարկը 1 տարվա համար վկայում է, որ թաղման նպաստի 5.0 մլրդ դրամ և նվազագույն թոշակը 1000 դրամով աճի 0.876 մլրդ դրամի միջև գոյանում է տնտեսում 4.1 մլրդ դրամի չափով։
5.0 մլրդ֊0.9 մլրդ=4.1 մլրդ դրամ տնտեսում։
Այսպիսով, թաղման նպաստը լրիվ չեղարկելու և այդ հաշվին նվազագույն կենսաթոշակը 1,000 դրամով բարձրացնելու դեպքում պետական բյուջեում կձևավորվի շուրջ 4.1 մլրդ դրամի տարեկան զուտ տնտեսում (կամ խնայված միջոցներով հնարավոր կլիներ նվազագույն կենսաթոշակը բարձրացնել ոչ թե 1,000 դրամով, այլ ավելի քան 4,700 դրամով)։
4,1 մլրդ÷ 73000=56164 տարեկան , որն էլ ամսական կկազմեն 4700 դրամ։
Իսկ ինչին կուղղվի այդ տնտեսումը՞։ Այն կգնա նախագահի, վարչապետի,նախարարների, ատգամավորների աշխատավարձի բարձրացմանը։ Արդար է՝ թողեք թող աշխատեն։ Այլ խոսքով՝ Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk