Մահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես Արամը
ՄշակութայինՀայաստանի գրողների միության վարչությունը խոր վշտով տեղեկացնում է, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄԸ (ԱՐՏԱՇԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ)։
«Խորին ցավակցություն ենք հայտնում ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄԻ ընտանիքին, հարազատներին, մտերիմներին , ընթերցողներին...», - ասված է հայտարարության մեջ։
Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ 17:00- 20:00, Գրիգոր Հասրաթյան 25/3, «Զոլեր» սգո սրահում։ Հուղարկավորությունը՝ Կաթնաղբյուր գյուղում, հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝