Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը

Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի սանիկը՝ Հրազդանի Ջրառատ թաղամասի պատասխանատու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Կոտանյանը, ձերբակալվել է։

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խարդախությանն օժանդակելու համար։

Ուշագրավ է, որ նման մեղադրանքների պարագայում Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հրազդանում Կոտանյանների ընտանիքի անունը վաղուց է շրջանառվում։ Տեղացիները պատմում են, որ Սևակ Միքայելյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո տրանսպորտի քաղաքային երթուղին տրամադրվել է Կոտանյանների որդիների շահագործմանը, որից հետո մրցույթ է անցկացվել և այն սպասարկում է «Մուլտի տրանսպորտը»։

Փորձեցինք Հենրիկ Կոտանյանի վերաբերյալ տեղեկությունները ճշտել Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանից։

Վերջինս մեր հարցերին չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե իրեն հարմար չէ խոսել։

Երբ քաղաքապետին հարցրինք՝ Հենրիկ Կոտանյանին մեղադրանք առաջադրվե՞լ է, Սևակ Միքայելյանը կարճ պատասխանեց՝ «Երեկոյան զանգեք»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ