Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ է
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի վերջին հարցազրույցը, որը հստակ դիրքորոշում էր առ այն, որ իրենք չեն ճանաչում Ղրիմը Ռուսատանի կազմում, բավականին մեծ վրդովմունք է առաջացրել սոցցանցերում։ Թղթակցի հարցին, թե արդյոք հիմա էլ չեք ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, Աննա Գրիգորյանը պատասխանել է, որ՝ «հիմա, բնականաբար, անցած այդ փուլից մինչեւ այսօր որեւէ բան չի փոխվել»:
Թեմայի շուրջ «Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ, սակայն վերջինիս օգնական Արթուր Սուքոյանը պատասխանեց, որ նա գտնվում է Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար։ Համենայնդեպս, խոստացավ, որ ամեն կերպ կփորձի կապ հաստատել նրա հետ՝ վերոնշյալի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։
Սակայն, այդպես էլ «կապը չհաստատվեց»: Այնուհանդերձ, հարցը մնալու է «Իրավունք»-ի դիտակետում՝ հստակ պատասխանի ակնկալիքով:
ՆԱՆԱ ՍՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk