Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի

Միջազգային

«­Ռո­սա­տոմ» պե­տա­կան կոր­պո­րա­ցիա­յի գլխա­վոր տնօ­րեն Ա­լեք­սեյ Լի­խա­չո­վի եւ ն­րա գլխա­վո­րած պատ­վի­րա­կութ­յան` օ­րերս կա­յա­ցած հա­յաս­տան­յան այ­ցը թեեւ մի փոքր խամ­րեց տե­ղա­կան թոփ նո­րութ­յուն­նե­րի ֆո­նին, բայց դրա­նից այդ այ­ցի ա­ռանց­քա­յին նշա­նա­կութ­յու­նը չի փոխ­վում: Այն ի­մաս­տով, որ հենց այս այ­ցի արդ­յունք­նե­րը, հաշ­վի առ­նե­լով նաեւ Փա­շին­յա­նին սպաս­վող մոս­կով­յան այ­ցը, կա­րող է Հա­յաս­տա­նի հա­մար ա­ռա­վել քան լրջա­գույն հե­ռան­կար­ներ կամ հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ:

ԻՆՉՈՒ ԷՐ ԵԿԵԼ ԼԻԽԱՉՈՎԸ

­Պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րը ներ­կա­յաց­նում են, որ Լի­խա­չովն ու Փա­շին­յա­նը քննար­կել են եր­կու հիմ­նա­կան թե­մա. «Հայ­կա­կան ԱԷԿ-ի երկ­րորդ է­ներ­գաբ­լո­կի շա­հա­գործ­ման ժամ­կե­տի եր­կա­րաձգ­ման աշ­խա­տանք­նե­րին եւ մեր երկ­րում նոր ա­տո­մա­յին է­ներ­գաբ­լո­կի կա­ռուց­ման վե­րա­բեր­յալ ռու­սա­կան կող­մի ա­ռա­ջարկ­նե­րին վե­րա­բե­րող հար­ցեր»։

Ի­մաս­տը հե­տեւ­յալն է: Հայ­կա­կան գոր­ծող ատ­ո­մա­յին է­ներ­գաբ­լո­կի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը թեեւ քա­նիցս եր­կա­րաց­վեց, սա­կայն այդ ռե­սուրսն անս­պառ չէ: Այ­սինքն, կհա­ջող­վի՞ եւս մե­կ ան­գամ եր­կա­րաց­նել ժամ­կե­տը. ռուս­նե­րը նման տեխ­նո­լո­գիա­ներ ու­նեն: Բայց ե­թե ան­գամ դեռ մի 10 տա­րի հնա­րա­վոր լի­նի ԱԷԿ­–ը շա­հա­գոր­ծել, մեկ է, ար­դեն այս պա­հին պետք է մտա­ծել կա՛մ նոր ա­տո­մա­յին է­ներ­գաբ­լոկ կա­ռու­ցե­լու, կա՛մ առ­հա­սա­րակ, ա­տո­մա­յին է­ներ­գե­տի­կա­յից հրա­ժար­վե­լու եւ այլ աղբ­յուր­նե­րի մա­սին:

Այլ աղբ­յուր­ներ աս­վա­ծը կա­րե­լի է հա­մա­րել ոչ մի լավ բա­նի չտա­նող ու­ղի: Ճիշտ է, ո­րո­շա­կի զար­գա­ցում Հա­յաս­տա­նում ա­րե­ւա­յին է­ներ­գե­տի­կան ստա­ցել է, սա­կայն դրա հաշ­վին հնա­րա­վոր չէ եր­կիր պա­հել: Այն է` դեռ եր­կար տա­րի­ներ հիմ­նա­կան աղբ­յուր է հան­դի­սա­նա­լու խո­շոր է­ներ­գե­տի­կան` հիմն­ված գա­զի կամ ա­տո­մի վրա: Գազ Հա­յաս­տա­նը չու­նի, ներ­մուծ­ված գա­զով հո­սանք ար­տադ­րե­լը շատ թանկ է ստաց­վե­լու, ին­չը հա­յաս­տան­յան ա­մեն ինչ դուրս է թող­նե­լու ա­մեն մի մրցու­նա­կութ­յու­նից: Մ­նում է նոր ա­տո­մա­կա­յա­նի տար­բե­րա­կը:

Եվ ա­հա, ինչ­պես ա­սում է Փա­շին­յա­նը, ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նը շա­րու­նա­կում է քննար­կում­նե­րը նոր ա­տո­մա­յին է­ներ­գաբ­լո­կի կա­ռուց­ման վե­րա­բեր­յալ մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րից ստաց­ված ա­ռա­ջար­կութ­յուն­նե­րի շուրջ, եւ­ ո­րո­շու­մը կըն­դուն­վի ա­ռա­ջի­կա­յում։ Նաեւ, որ վերջ­նա­կան ո­րո­շու­մը կրե­լու է բա­ցա­ռա­պես տնտե­սա­կան բնույթ՝ հաշ­վի առ­նե­լով գի­նը, ո­րա­կը, անվ­տան­գութ­յու­նը, ժամ­կետ­նե­րը եւ­ ե­րաշ­խիք­նե­րը։

Եվ ա­հա, մինչ այժմ խոս­վել է ա­տո­մա­կա­յա­նի եր­կու, ե­թե կա­րե­լի է ա­սել, ա­ռա­ջարկ­նե­րի մա­սին: Նախ, խո­սակ­ցութ­յուն­ներ ե­ղան, թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են Հա­յաս­տա­նում մո­դու­լա­յին փոքր կա­յան­նե­րի հա­մա­կարգ ստեղ­ծել: Սա­կայն, որ­քան հայտ­նի է, նման կա­յան­ներն ան­գամ վերջ­նա­կան լի­ցեն­զա­վո­րում այս պա­հին չու­նեն, եւ ե­թե ան­գամ վեր­ջին պա­հին լի­նեն, ա­պա դրանց զանգ­վա­ծա­յին կա­ռու­ցու­մը կա­րող է Հա­յաս­տա­նը վե­րա­ծել փոր­ձա­դաշ­տի: Երկ­րոր­դը, նաեւ Պու­տի­նի հետ Բիշ­քե­կի վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո Փա­շին­յա­նը խո­սեց ռու­սա­կան ա­ռա­ջար­կի մա­սին. «Ա­տո­մա­կա­յա­նի հետ կապ­ված, մենք ար­դեն իսկ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ձեռք բե­րել էինք, որ սեպ­տեմ­բե­րին սպա­սում ենք «Ռո­սա­տոմ»-ի ղե­կա­վար Ա­լեք­սեյ Լի­խա­չո­վին, որ­պես­զի նա ներ­կա­յաց­նի այն ա­ռա­ջարկ­նե­րը, որ Ռու­սաս­տանն այ­սօր կա­րող է ա­նել Հա­յաս­տա­նին նոր ա­տո­մա­կա­յա­նի կա­ռուց­ման վե­րա­բեր­յալ»:

Այ­սինքն, ինչ­պես Լի­խա­չո­վի այ­ցը, այն­պես էլ նրա ա­ռա­ջարկ­նե­րը Պու­տի­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի շրջա­նակ­նե­րում են:

Ա­մեն դեպ­քում, ըստ առ­կա խո­սակ­ցութ­յու­ննե­րի, Լի­խա­չովն ա­ռա­ջար­կել է կա­ռու­ցել 1 ԳՎտ հզո­րութ­յամբ նոր ա­տո­մա­յին է­ներ­գաբ­լոկ, մտա­ծել նաեւ փոքր կա­յան­նե­րի մա­սին: Եվ, ըստ ա­մե­նայ­նի, 2036թ.­–ին լրա­ցող գոր­ծող ա­տոմ­նա­կա­յա­նի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը փոր­ձել եւս 10 տա­րով եր­կա­րաց­նել, ո­րը նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­կան լու­ծում է պա­հան­ջում, եւ Ռու­սաս­տանն այդ լու­ծում­նե­րը ու­նի. նման օ­րի­նակ­ներ կան ֆիքս­ված:

 

Այս­պի­սով, դժվար է չհա­մա­ձայն­ել Լի­խա­չո­վի ար­ձա­նագր­ման հետ, որ սա շու­կա­յում առ­կա լա­վա­գույն ա­ռա­ջարկն է, թեեւ Հա­յաս­տա­նը «ա­ռայժմ չի կի­սում» այդ տե­սա­կե­տը։ Պատ­ճա­ռը կա­րե­լի է հաս­կա­նալ: Ինչ­քան էլ որ Փա­շին­յա­նը նաեւ հա­վաս­տիաց­նում է, թե` «Ես նախ­կի­նում էլ եմ ա­սել, որ ա­տո­մա­կա­յա­նի հար­ցը մեզ հա­մար աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ընտ­րութ­յուն չէ, մեզ անհ­րա­ժեշտ է գին-ո­րակ լա­վա­գույն հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը», ա­պա դա, մեղմ ա­սած, այդ­քան էլ այդ­պես չէ: Հաշ­վի առ­նե­լով, որ երբ քա­ղա­քա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի այն­պի­սի բարդ փու­լում, որ­պի­սին այ­սօր կա Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ, Պու­տին–­Փա­շին­յան հան­դիպ­ման ժա­մա­նակ խոս­վում է նաեւ ա­տո­մա­կա­յա­նից, ա­պա դա պար­զա­պես չի կա­րող նաեւ խո­րը քա­ղա­քա­կան ի­մաստ չու­նե­նալ:

Մ­յուս կող­մից, ա­տո­մա­կա­յա­նը հյու­թի կամ կոն­ֆե­տի գոր­ծա­րան չէ: Ա­տո­մա­կա­յան հաս­կա­ցութ­յու­նը նշա­նա­կում է եր­կար շղթա­յով տեխ­նո­լո­գիա­կան ամ­բող­ջա­կան ցիկլ: Սկ­սած գի­տա­կան կող­մից, վեր­ջաց­րած ա­պա­գա շա­հա­գոր­ծու­մով, ընդ­հուպ` վա­ռե­լի­քի մա­տա­կա­րա­րում­նե­րով: Այ­սինքն, ա­տո­մա­կա­յան կա­ռու­ցողն ու այն եր­կի­րը, որ­տեղ այն կա­ռուց­վում է, կապ­վում են տեխ­նո­լո­գիա­կան խո­րը եւ եր­կա­րա­ժամ­կետ կա­պե­րով, ա­ռա­վել եւս, երբ խոս­քը փոքր երկր­նե­րի մա­սին է, ո­րը ինք­նու­րույն չի կա­րող իր վրա վերց­նել թե­կու­զեւ այդ ցիկ­լի մի մա­սը: Հա­յաս­տա­նի դեպ­քում, ի­հար­կե, ա­տո­մա­կա­յա­նի հարցն ու­նի ու­ղիղ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի ուղղ­վա­ծութ­յան ի­մաստ: Շեշ­տը կդնի ա­մե­րիկ­յան մո­դու­լա­յին ռեակ­տոր­նե­րի վրա, դա եր­կար տա­րի­նե­րի հա­մար է: Ռու­սա­կա­նի վրա դա նույն­պես: Եվ, կրկնենք, հենց այն­պես չէ, որ ներ­կա սուր փու­լում նաեւ ա­տո­մա­կա­յա­նի թե­ման հայտն­վեց Պու­տի­նի եւ Փա­շին­յա­նի հան­դիպ­ման ա­ռանց­քում: Այ­սինքն, ըն­դու­նե­լով ռու­սա­կան ա­տո­մա­կա­յա­նի ա­ռա­ջար­կը, Նի­կո­լը միայն դրա­նով կա­րող է հիմ­նա­վո­րել, որ ի­րա­կա­նում չի մտա­ծում գլխա­պա­տառ դե­պի Եվ­րո­պա վա­զե­լու եւ Ռու­սաս­տա­նին «գցե­լու» մա­սին: Այ­լա­պես, ինչ­–որ բան ա­պա­ցու­ցե­լու միակ տար­բե­րակ է մնա­լու Մոսկ­վա­յի պա­հան­ջած հան­րաք­վեն` ԵԱՏՄ կամ ԵՄ թե­մա­յով:

Ն­կա­տենք, ար­դեն 2–3 ամ­սից պետք է կա­յաց­վի Մոսկ­վա­յի վերջ­նա­կան ո­րո­շու­մը` Հա­յաս­տա­նի հետ կապ­ված: Այն է` Հա­մա­րում են, որ Փա­շին­յա­նի հետ հնա­րա­վո՞ր է դեռ ինչ­–որ հա­րա­բե­րութ­յուն­ներ կա­ռու­ցել, թե՞ գնում են վերջ­նա­կան առն­վազն սա­ռեց­ման, այդ թվում` ա­ռեւտ­րի, գա­զի, վա­ռե­լի­քի եւ մնա­ցած մյուս բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով, մին­չեւ նոր փո­փո­խութ­յու­ններ կլի­նեն: Այ­սինքն, ե­թե Նի­կո­լը շա­րու­նա­կում է այն թե­զը, թե չէ, մենք ա­մե­նե­ւին էլ Մոսկ­վա­յին «գցել» չենք ցան­կա­նում, այլ ըն­դա­մե­նը բազ­մա­վեկ­տոր հա­մա­կարգ ենք կա­ռու­ցում, ա­պա այս պա­հին ար­դեն դա հիմ­նա­վո­րե­լու հա­մար Մոսկ­վա­յի պա­հան­ջած հան­րաք­վեն ար­դեն չի կա­րող կազ­մա­կեր­պել. ժա­մա­նակ ար­դեն չի մնում: Եվ ե­թե են­թադ­րեք, որ Բիշ­քե­կում Պու­տի­նը ա­ռա­ջար­կել է հան­րաք­վեի փո­խա­րեն այլ տար­բե­րակ­ներ ա­ռա­ջար­կել, ա­պա կա­րե­լի է մտա­ծել, որ նոր ա­տո­մա­կա­յա­նի թե­ման հենց այդ նոր տար­բե­րակն է: Եվ այդ ա­ռու­մով նրան սպաս­վող մոս­կով­յան այ­ցի շե­մին Լի­խա­չո­վի այցն ու ներ­կա­յաց­ված ա­ռա­ջարկ­նե­րը նոր միայն ամ­բող­ջա­կան տեսք են ստա­նում:

ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

Այս­պի­սով, ի՞նչ ո­րո­շում պետք է սպա­սել Փա­շին­յա­նից` ա­տո­մա­կա­յա­նի հետ կապ­ված: Այս պա­հին դեռ զերծ մնաք են­թադ­րութ­յու­նն­երից` ֆիք­սե­լով ո­րո­շա­կի փաս­տեր: Նախ, ա­ռանց եւս 10 տա­րով հա­յաս­տան­յան ա­տո­մա­կա­յա­նի շա­հա­գործ­ման ա­վե­լաց­ման, Հա­յաս­տանն ար­դեն այս տա­րի պետք է զրկվեր մի­ջու­կա­յին է­ներ­գե­տի­կա­յից: Մի բան, ո­րը մնում է թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մի ե­րա­զանք­նե­րից մե­կը: Բայց եւս 10 տա­րի ա­տո­մա­կա­յա­նը հնա­րա­վո՞ր է շա­հա­գոր­ծել, ե­թե Ռու­սաս­տա­նը ո­րո­շի բո­լոր ուղ­ղութ­յու­նն­երով խզել Հա­յաս­տա­նի հետ կա­պե­րը, այդ թվում` մի­ջու­կա­յին է­ներ­գե­տի­կա­յի. այս­տեղ հար­ցեր, ի­հար­կե, կան: Ընդ ո­րում, բա­վա­կան են միայն ա­տո­մա­կա­յա­նի վա­ռե­լի­քի մա­տա­կա­րա­րում­նե­րի հետ կապ­ված ընդ­հա­տում­նե­րը, որ շատ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­յա­նի շա­հա­գոր­ծու­մը դառ­նա գործ­նա­կա­նում անհ­նար: Այդ ի­րա­վի­ճա­կում, ե­թե միա­ժա­մա­նակ գա­զի հետ կապ­ված խնդիր­ներ ա­ռա­ջա­նան, ա­պա հա­յաս­տան­յան է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գը պար­զա­պես կա­րող է զրո­յա­նալ` եր­կի­րը միան­գա­մից տե­ղա­փո­խե­լով «քա­րե դար»: Ու սա բազ­մա­պա­տիկ ան­գամ լուրջ հարց է, քան վա­րունգ–­պո­մի­դո­րի մուտ­քը Ռու­սաս­տան ար­գե­լա­փա­կե­լը: Ընդ ո­րում, սա լու­ծում չու­նե­ցող հնա­րա­վոր հե­ռան­կար է: 1990–ա­կան­նե­րի ճգնա­ժա­մի ժա­մա­նակ ե­թե հնա­րա­վոր ե­ղավ մի փոքր է­ներ­գե­տի­կան պա­հել Սե­ւա­նի հաշ­վին, ա­պա հի­մա այդ տար­բե­րա­կը չկա: Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կով. ե­թե է­ներ­գե­տիկ հա­մա­կարգն այդ երկ­րում բա­զում հար­ված­նե­րից հե­տո ան­գամ դեռ ինչ­–որ կերպ պահ­պան­վում է, ա­պա այս­տեղ շատ մեծ է հո­սան­քի ներ­մուծ­ման դե­րը: Իսկ Հա­յաս­տա­նը նման տար­բե­րակ պար­զա­պես չու­նի:

Եվ ա­հա, Փա­շին­յանն իր ե­րեկ­վա ճե­պազ­րույ­ցում փոր­ձեց ցույց տալ, թե առ­հա­սա­րակ խնդիր­ներ ան­գամ գա­զի թան­կաց­ման մա­սով չի տես­նում: «Այս պա­հին այդ մա­սին ազ­դակ­ներ չկան, հետ­եւա­բար հար­ցի քննար­կումն ա­վե­լորդ եմ հա­մա­րում»,–­ ա­սաց նա: Ն­ման հայ­տա­րա­րութ­յու­նը պետք է դի­տար­կել կա՛մ պո­պու­լիս­տա­կան դաշ­տում, կա՛մ, մի­գու­ցե, այն վստա­հութ­յունն ու­նի, որ մոս­կով­յան այ­ցի ժա­մա­նակ խնդիր­նե­րը հարթ­վե­լու են: Պո­պու­լիս­տա­կան տար­բե­րա­կը, ի­հար­կե, բարձր հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նի: Հի­շեց­նենք, որ Փա­շին­յա­նը դեռ ընտ­րար­շա­վի փու­լում էր հպար­տո­րեն հայ­տա­րա­րում, թե էս է, ընտ­րութ­յուն­նե­րը կա­վարտ­վեն, կգնամ Մոսկ­վա, բո­լոր հար­ցե­րը կլու­ծեմ: Ընտ­րութ­յուն­նե­րը վա­ղուց են ա­վարտ­վել, բայց հա­զիվ կա­րո­ղա­ցել է Բիշ­քե­կում Պու­տի­նի հետ փոք­րիկ հան­դիպ­ման հաս­նել, իսկ Մոսկ­վա գնա­լու եւ հար­ցեր լու­ծե­լու մա­սով ներ­կա «կախ­ված» վի­ճակն է միայն:

Մ­յուս կող­մից, Բիշ­քե­կի այդ հան­դիպ­մա­նը Նի­կո­լը պետք է որ եւս մեկ ան­գամ հա­մոզ­վեր, որ Ռու­սաս­տանն այս պա­հին հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ գոր­ծում է «կա՛մ–­կա՛մ» տար­բե­րա­կով, եւ ե­թե ընտ­րում է հա­կա­ռու­սա­կան «կամ»–ը, ա­պա բո­լոր հե­տե­ւանք­նե­րը դառ­նում են լիո­վին հնա­րա­վոր: Եվ այդ ի­րա­վի­ճա­կում գա­զի չթան­կա­նա­լու մա­սին նրա խոս­տում­նե­րը, ե­թե ան­գամ պո­պու­լիս­տա­կան են, մեկ է, մնում են ան­հե­ռան­կա­րա­յին: Այ­սինքն, ե­թե մոտ ժա­մա­նակ­ներս թան­կաց­ման կամ Հա­յաս­տա­նին առ­հա­սա­րակ գազ չտա­լու մա­սին խո­սակ­ցութ­յուն­ներն ի­րա­կա­նա­նան, ա­պա այս­տեղ պո­պու­լիզ­մով գլուխդ չես ա­զա­տի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ