Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Դաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔ Քոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ Բաբուխանյան Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո) Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտ ԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100 ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները

Հրապարակախոսություն

Արեւմուտքի կողմից Երեւանին տրամադրվող ֆինանսական եւ ռազմական օգնության ծավալներն անհամադրելի են այն տնտեսական եւ ենթակառուցվածքային կորուստների մասշտաբների հետ, որոնք Հայաստանը կկրի Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման դեպքում: Այս մասին «ВФокусе Mail»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի (РАНХиГС) կառավարման ինստիտուտի դասախոս Կիրիլ Կազակովը:

Ավելին, պարոն Կազակովի հավաստմամբ, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը Երեւանին չեն առաջարկում Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին համանման անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ:

«Կապերը դիվերսիֆիկացնելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից առաջացած կորուստները նվազագույնի հասցնելու համար Երեւանը դիտարկում է երեք խաղացողների՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի հետ հարաբերությունների ակտիվացումը,- բացատրել է փորձագետը, - սակայն այս ուղղություններից յուրաքանչյուրն ուղեկցվում է երկարաժամկետ եւ նույնիսկ գոյաբանական բնույթի զգալի ռիսկերով։ Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը, ներառյալ ցամաքային սահմանի բացումը եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, կարող է խթան հաղորդել Հայաստանի տնտեսությանը։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի կամ «Թրամփի երթուղու» նախագծի մասին է, որը կոչված է կապելու Ադրբեջանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Հայաստանի հարավային շրջանների միջոցով։ Այս նախագծի իրականացման դեպքում Հայաստանը կարող է տարանցումից եկամուտներ ստանալ, ինչպես նաեւ դուրս գալ տրանսպորտային բազմամյա շրջափակումից, որում գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով։ Սակայն Բաքուն առաջ է մղում «Արեւմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, որը ենթադրում է բնակչության (խոսքը շուրջ 300 000 ադրբեջանցիների մասին է)՝ Հայաստան վերադառնալու իրավունք։ Կուտակային սցենարում տնտեսական էքսպանսիան կարող է վերաճել քաղաքական ճնշման, իսկ հեռանկարում հանգեցնել էսկալացիայի՝ ընդհուպ զինված հակամարտության եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցի»:

Ինչպես նշել է քաղաքագետը, Թեհրանի հետ մերձեցման փորձերը նույնպես լուրջ արտաքին քաղաքական ռիսկեր են խոստանում Երեւանի համար: Իրանի հետ էներգետիկ եւ լոգիստիկ համագործակցության խորացումը սպառնում է ԱՄՆ-ի կողմից երկրորդային պատժամիջոցներով։ Վերջապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ սրացման պայմաններում հայկական էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքը կարող է սպառնալիքի տակ հայտնվել ԻԻՀ ոչ բարեկամական երկրների հատուկ ծառայությունների կողմից:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՈՒ ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ

Փորձագետն առանձնացրել է Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենար։

Առաջինը՝ հարաբերությունների հրապարակային խզում՝ տնտեսական միջուկի պահպանմամբ։ Երեւանը շարունակում է հայտարարել Ռուսաստանից հեռանալու ուղեգծի մասին։ Հնարավոր են հայտարարություններ դաշնակցային պարտավորությունների վերանայման, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի կառույցներին մասնակցության կրճատման, Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ քաղաքական երկխոսության ուժեղացման մասին։ Սակայն գործնականում երկրների միջեւ կրիտիկական տնտեսական կապերը պահպանվում են։ Ռուսաստանը կրում է իմիջային նվազագույն կորուստներ՝ «ավագ գործընկերոջ» կարգավիճակի կորուստը փոխհատուցվում է իրական տնտեսական ազդեցության պահպանմամբ։ Մոսկվան պահպանում է ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում եւ զուգահեռ ներմուծման ուղիները, ինչը հատկապես կարեւոր է պատժամիջոցների պայմաններում։ Երեւանը շարունակում է սահմանափակ օգնություն ստանալ Արեւմուտքից. դա բավարար է, որպեսզի Փաշինյանի կառավարությունը պահպանի կայունությունը, իսկ տնտեսությունը խուսափի փլուզումից։ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը մնում է հիբրիդային, իսկ Ռուսաստանից կախվածությունը պահպանվում է նույնիսկ հռետորաբանության փոփոխության դեպքում։

ԵՐԿՐՈՐԴ ՈՒ ՆՎԱԶ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ

«Երկրորդ սցենարը՝ Արեւմուտքի աջակցությամբ լայնածավալ վերակողմնորոշումն է այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն որոշեն Հայաստանին տրամադրել էական ֆինանսական եւ ենթակառուցվածքային օգնություն, որը համադրելի կլինի Ռուսաստանի հետ խզման հետեւանքով առաջացող կորուստների հետ,- ասել է Կիրիլ Կազակովը,- Այդ ժամանակ Երեւանը ստիպված կլինի գնալ Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական խզման, ներառյալ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ (Ռուսաստանի հետ.-Ա.Հ.) ռազմատեխնիկական համագործակցության դադարեցումը։ Սակայն այս սցենարի հավանականությունը ցածր է։ Արեւմտյան գործընկերները չեն ցուցաբերում իրենց համար ոչ առաջնահերթ տարածաշրջանում նման մասշտաբի պարտավորություններ ստանձնելու պատրաստակամություն։ ԵՄ-ում բացակայում է կոնսենսուսը Հայաստանին ասոցիացված անդամակցության գոտի ընդունելու հարցում, իսկ ԱՄՆ-ի օգնությունը սահմանափակված է վարչական շրջանակներով»:

Այստեղ հարկ է որոշ անհամաձայնություն հայտնել փորձագետի կանխատեսմանը: Նախ, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն եթե ծայրահեղ դեպքում նույնիսկ որոշեն Հայաստանին տրամադրել էական ֆինանսական եւ ենթակառուցվածքային օգնություն, ապա չեն կարողանա գազամուղ անցկացնել Հայաստան ու գազ տրամադրել, եթե Ռուսաստանը, ելնելով իր հանդեպ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի եւ Նիկոլի իշխանական ոհմակի (չարախմբի) թշնամական քաղաքականությունից, որոշի ոչ թե ընդամենը վեցապատիկ բարձրացնել գազի գինը, այլ պարզապես դադարեցնել գազամատակարարումը:

Երկրորդ. ի՞նչ է նշանակում «Այդ ժամանակ Երեւանը ստիպված կլինի գնալ Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական խզման»: Ինչո՞ւ ստիպված, երբ Նիկոլի եւ իր իշխանության ուզածն էլ, ըստ էության, հենց դա է:

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ՀԵՆՑ ԱՅՍ ՎԵՐՋԻՆ՝ ԵՐՐՈՐԴ ՍՑԵՆԱՐՆ Է

Քաղաքագետի կարծիքով՝ երրորդ սցենարը հավասարակշռության խախտումն ու ներքաղաքական ապակայունացումն է։ Այն հավանական է երկու գործոնի համադրման դեպքում՝ ի պատասխան Երեւանի դեմարշների, Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների խստացման, ինչպես նաեւ Արեւմուտքի կողմից համարժեք փոխհատուցման բացակայության։ Այդ դեպքում Հայաստանը կբախվի տնտեսական անկման, գործազրկության աճի եւ սոցիալական լարվածության, ինչը կարող է հանգեցնել զանգվածային բողոքի ցույցերի։ Չի բացառվում իշխանության վաղաժամ փոփոխության կամ արտաքին քաղաքական ուղեգծի արմատական վերանայման եւ Մոսկվայի հետ համագործակցությանը վերադարձի սցենարը։

Հավելենք՝ Մոսկվայի հաշվարկում իրադարձությունների զարգացման կարծես թե հենց այս վերջին՝ երրորդ սցենարն է, մասնավորապես՝ իշխանության վաղաժամ փոփոխության:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալՀավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀայաստանինՀայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային երկու հանդիպումԱսում էին՝ ջրի գույնը բնական չէ, Երևանում մեծ վթար էր եղել, ահազանգեր, խնդիրներ կայինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՇվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված