Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» տեղեկատվական գործակալության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա պատասխանել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում իր աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարցին։
«Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ այն ավելի քան 10 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը հանդիսանում է միության անդամ, այդ երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները, համապատասխանաբար՝ նաև մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, նույնպես եռապատկվել են։
Մեր առևտրաշրջանառությունը 2024 թվականի պիկային տարում հասել է 12,4 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր մոտավորապես 26-27 միլիարդ դոլար։
Եվ մենք, իհարկե, շատ ենք հույս ունենում, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

