Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել

Ucom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Տնտեսություն

Ucom-ը հանդես է գալիս որպես Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի (Armenia-UK Business Forum 2026) պաշտոնական գործընկեր: Միջոցառումը հոկտեմբերի 5-6-ը Երևանում կմիավորի Հայաստանի և Միացյալ Թագավորության բիզնեսի, պետական կառավարման, ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։

Համաժողովը մեկ հարթակում միավորելու է բիզնես առաջնորդներին, ներդրողներին, քաղաքականություն մշակողներին և նորարարներին՝  նպաստելու նոր գործարար համագործակցությունների ձևավորմանն ու երկարաժամկետ գործընկերությունների զարգացմանը։ Քննարկումների առանցքում կլինեն ներդրումները, ենթակառուցվածքները, կրթությունն ու մարդկային կապիտալը, արհեստական բանականությունը, խորքային և զարգացող տեխնոլոգիաները, ինչպես նաև հայ-բրիտանական գործարար համագործակցության նոր հնարավորությունները։

Միջազգային փորձի, գաղափարների և կապերի փոխանակումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման համար, իսկ Ucom-ն ունի անհրաժեշտ ներուժը՝ դառնալու միջազգային աճի տեխնոլոգիական գործընկեր՝ հիմնվելով տվյալների փոխանցման ընդլայնվող կարողությունների, զարգացած կապի ենթակառուցվածքի և ընդլայնվող թվային լուծումների վրա։ Սա հնարավորություն է տալիս ընկերությանը հուսալի և բարձրորակ ծառայություններով աջակցել արհեստական բանականության և տեխնոլոգիական արագ զարգացման արդյունքում ձևավորվող նոր հնարավորությունների իրացմանը տարբեր շուկաներում։

«Ucom-ի համար կարևոր է աջակցել հարթակների, որոնք միավորում են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին և հնարավորություն են ստեղծում նոր գործընկերությունների ու գաղափարների համար։ Հատկապես կարևոր ենք համարում տեխնոլոգիաների, նորարարության և ենթակառուցվածքների շուրջ միջազգային համագործակցությունը, քանի որ դրանք այսօր երկրի երկարաժամկետ մրցունակության առանցքային գործոններից են», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այսպիսի նախաձեռնությունների ուժը տարբեր ոլորտների և կազմակերպությունների համախմբման մեջ է։ Ուրախ ենք, որ Ucom-ի նման գործընկերները միանում են համաժողովի գաղափարին՝ աջակցելով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև նոր գործարար կապերի և համագործակցության հնարավորությունների ձևավորմանը», - նշել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։

Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի հիմնական ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին՝ «Դվին» մյուզիք-հոլում։ Համաժողովին կմասնակցեն ավելի քան 800 հրավիրված մասնակիցներ, այդ թվում՝ ավելի քան 100 ներկայացուցիչ Միացյալ Թագավորությունից, և 25-ից ավելի խոսնակներ։ Միջոցառումը կազմակերպվում է Oxford Alumni Business Club of Armenia-ի կողմից։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն ՀովասափյանՀանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասինԱրթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈրոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°CՈվ է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտենԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյայինՓաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված