«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ Ռուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ) «Հրապարակ»․ Աշխարհաքաղաքական Գիքորի վիճակում. Փաշինյանը դեգերումների մեջ է «Իրավունք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Կրեմլն ուղերձ է հղում՝ եթե խաղաղություն չհաստատվի, Ուկրաինայի համար կծավալվի նոր, ավելի աղետալի սցենար ԱՄՆ-ն ուղարկում է երրորդ ավիակիր խումբը և 10,000 զինվոր՝ Իրանի հետ պատերազմը վերսկսելու համար. Wall Street Journal

«Ժողովուրդ». Ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախկին նախագահ Սարգիս Հայոցյանի պաշտոնանկության հարցը իշխանության ներսում արդեն որոշ ժամանակ քննարկվում էր, և վերջին շրջանում իրավիճակը հասել է հանգուցալուծման։

Մեր տեղեկություններով՝ Հայոցյանը ամեն ինչ արել է, որպեսզի չվերանշանակվի իր պաշտոնում, թեև վերջին շրջանում փորձել է հարթել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ունեցած տարաձայնությունները։ Սակայն այդ փորձերը ևս արդյունք չեն տվել։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս կառավարությունում փակ քննարկում է տեղի ունեցել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Սարգիս Հայոցյանը։ Քննարկման հիմնական թեման ակադեմիական քաղաքի ծրագիրն է եղել։

Մասնավորապես՝ պետք է հստակեցվեր, թե երբ է մեկնարկելու ակադեմիական քաղաքի կառուցումը, և հողերի ձեռքբերման ուղղությամբ մինչ այդ ինչ աշխատանքներ են իրականացվել։

Սակայն քննարկումը, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերածվել է բավական թեժ զրույցի։ Հայոցյանը ֆինանսների նախարարության հետ կապված հարց է բարձրացրել՝ հայտարարելով, որ ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման նպատակով ֆինանսավորումը դեռևս չի տրամադրվել, ինչի հետևանքով գործընթացը չի կարող առաջ շարժվել։ Նա նաև նշել է, որ ակադեմիական քաղաքի գործընթացում առկա խնդիրներն իր պատասխանատվության տիրույթում չեն և պայմանավորված են այլ գերատեսչությունների աշխատանքով։

Քննարկման ընթացքում, ըստ մեր աղբյուրների, լարված խոսակցություն է տեղի ունեցել Հայոցյանի, ֆինանսների նախարարության և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջև։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ քննարկումից հետո Հայոցյանը վերադարձել է և ազատման դիմում ներկայացրել։

Իշխանական մեր աղբյուրները նաև պնդում են, որ Հայոցյանի և Ժաննա Անդրեասյանի միջև աշխատանքային համագործակցությունը երկար ժամանակ չի ստացվել։ Մասնավորապես՝ Հայոցյանը պարբերաբար հակադրվել է նախարարի մոտեցումներին և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հաճախ չի կատարել այն աշխատանքը կամ չի իրականացրել այն մոտեցումները, որոնք ակնկալվել են նախարարության ղեկավարության կողմից։

Արդյունքում, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, նրանց համագործակցությունը փաստացի մտել է փակուղի։

Ուշագրավ է նաև այն, որ իշխանությունն այս պահին ակտիվորեն փնտրում է Հայոցյանի փոխարինողին։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ այս պահը նրա փոխարեն վերջնական թեկնածու դեռևս չի ընտրվել։

Այսպիսով, Հայոցյանի հեռացումը միայն մեկ օրվա կամ մեկ որոշման հետևանք չէ․ դրա հիմքում ամիսներ շարունակ կուտակված աշխատանքային տարաձայնություններն ու ակադեմիական քաղաքի ծրագրի շուրջ պատասխանատվության և ֆինանսավորման հարցերը ևս իրենց դերակատարումն են ունեցել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73246 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել«Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն«Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջՌուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ)«Հրապարակ»․ Աշխարհաքաղաքական Գիքորի վիճակում. Փաշինյանը դեգերումների մեջ է«Իրավունք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը«Ժողովուրդ». Ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջևԿրեմլն ուղերձ է հղում՝ եթե խաղաղություն չհաստատվի, Ուկրաինայի համար կծավալվի նոր, ավելի աղետալի սցենարԱՄՆ-ն ուղարկում է երրորդ ավիակիր խումբը և 10,000 զինվոր՝ Իրանի հետ պատերազմը վերսկսելու համար. Wall Street JournalԿիևում երկրորդ անգամ գրոհի ենթարկվեց խոշոր կամուրջներից մեկը՝ Հարավայինը. կամուրջի հենարանը վնասված է (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պարոնյանի թատրոնն ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկըԿասկադի երկնքում՝ «Տիեզերական Ճամփորդություն». մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ըՇՏԱՊ. Մինչեւ քրեական պատասխանատվության հարցի պատշաճ լուծումը, անձի հանձնումը պետք է հետաձգվի. Հայտնի փաստաբանը ադրբեջանցի զինվորի վերաբերյալ Իտալական Տորինո քաղաքում պատմական իրադարձությանը մասնակցել է հայկական պատվիրակությունըՊուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադրՄոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյունՈւկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված