Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Կասկադի երկնքում՝ «Տիեզերական Ճամփորդություն». մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը

Մշակութային

Լուկա Պիալլինի ընկերության «Տիեզերական Ճամփորդություն» օդային ներկայացմամբ հոկտեմբերի 1-ին Երեւանում մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը։

Իտալիայից ժամանած ընկերության ներկայացումը կայացավ Կասկադ համալիրի Գաֆէսճեան քանդակների պարտեզում։ «Տիեզերական Ճամփորդությունը» անդրադարձավ ժառանգության թեմային՝ ներկայացնելով այն աշխարհը, որը մարդը, մեծանալով, գիտակցում է, որ չի կարողացել փոխել, եւ որը պատրաստվում է փոխանցել հաջորդ սերունդներին։

Ներկայացման ռեժիսոր Լուկա Պիալլինին իր ստեղծագործական ուղին սկսել է «Երրորդ թատրոնի» ընկերություններում՝ հետաքրքրվելով բարձրության հետ կապված արվեստով՝ ստիլտներով քայլելուց եւ ժայռամագլցումից մինչեւ ուղղահայաց պար։ Հետագայում, շրջագայելով աշխարհի տարբեր երկրներում, նա ստեղծել է սեփական ընկերությունը՝ համադրելով թատրոնը, պերֆորմանսն ու իր յուրահատուկ գեղարվեստական տեսլականը։

«ՀԱՅ ՖԵՍՏ»- ի բացման ներկայացումը համադրեց օդային արվեստի, թատրոնի եւ պերֆորմանսի տարրերը՝ հանդիսատեսին ներկայացնելով «ժառանգության» գաղափարը եւ սերունդներին փոխանցվող աշխարհի մասին պատմություն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ