«Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակ
Միջազգային«Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակ։
ՄիԳ-29 կործանիչ է խոցվել Ուկրաինայում, որի հետևանքով զոհվել է 40-րդ մարտավարական ավիացիոն բրիգադի («Կիևի ուրվականը») թռիչքի հրամանատար, կապիտան Մարատ Մամբետովը։
Ըստ ուկրաինական կողմի՝ ինքնաթիռը հրթիռով խոցվել է մարտական առաջադրանք կատարելիս։ Մամբետովը կատապուլտվել է, բայց չի ողջ մնացել։
Ըստ տեղեկությունների՝ օդաչուն մարտական թռիչքներ էր իրականացնում և հարվածներ էր հասցնում ռազմաճակատում գտնվող ռուսական զորքերի դիրքերին։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

