ՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելով
Search
Որոնել
Քաղաքական
Ներքին կյանք
24-ի նախագիծ
Միջազգային
Մշակույթ
Սպորտ
Տնտեսական
Լրահոս
Քաղաքական
ՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելով
01/10/2026 16:42
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Հայաստանում «Թրամփի երթուղու» նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է հանգեցնել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների տեղակայմանը և այնտեղ հետախուզական ու այլ ենթակառուցվածքների ստեղծմանը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է հաշվի առնել, որ ճանապարհի ողջ երկայնքով անվտանգության ապահովման պատասխանատվությունը փոխանցվելու է ստեղծվող հայ-ամերիկյան ընկերությանը, մինչդեռ հայկական կողմն իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողություն։ Գործնականում դա կարող է նշանակել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների մուտք Հայաստանի տարածք և երկրում՝ Իրանի հետ սահմանից բառացիորեն ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ամերիկյան հետախուզական ենթակառուցվածքների, ինչպես նաև, հնարավոր է, այլ տեսակի ենթակառուցվածքների հայտնվել։ Բնականաբար, սա հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով տեղափոխվող բեռների անվտանգությունը», – նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
