Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում» 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա» Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

«Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել Հայաստանը

Թեմա

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ տարածաշրջանային իրավիճակի փոփոխությունը կրկին արդիականացրել է Հարավային Կովկասի տրանսպորտային կապերի վերականգնման եւ նոր երթուղիների որոնման հարցը։ Այս մասին նա ընդգծեց «Հարավային Կովկասի տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ, որն իրականացվեց ՌԴ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի եւ Արեւելագիտության ինստիտուտի Հայ-ռուսական հարաբերությունների հետազոտման կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։

Սաֆարյանն անդրադարձել է Ռուսաստանի Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիսլավ Գասումյանովի նախաձեռնությանը, որը ստացել է «Պուտինի ուղի» անվանումը։

Գասումյանովի առաջարկը ենթադրում է Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ Սեւ ծովի ափով երկաթուղային, հնարավոր է նաեւ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնում։ Հետագայում երթուղին կարող է շարունակվել դեպի Նախիջեւան, Ջուլֆա եւ Իրանի տարածքով՝ մինչեւ Թեհրան։

Գասումյանովի առաջարկի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իրական առաջընթացի հասնելու համար նա դիտարկում է նաեւ ոչ քաղաքական մեթոդների կիրառման հնարավորությունը՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման հարցում։

«Պուտինի ուղին» նախատեսվում է ոչ թե որպես տարածաշրջանում գործող կամ առաջարկվող այլ տրանսպորտային նախագծերի մրցակից, այլ դրանց հետ համակցված նախաձեռնություն։ Մասնավորապես, այն կարող է կապվել «Հյուսիս–Հարավ» ռազմավարական միջանցքի եւ «Արեւելք–Արեւմուտք» տրանսպորտային ուղղությունների հետ՝ ներառվելով Հարավային Կովկասի միասնական տրանսպորտալոգիստիկ համակարգում։

Այս մոտեցմամբ խոսքը ոչ միայն առանձին երկաթուղային հատվածների վերականգնման կամ կոնկրետ երթուղու գործարկման մասին է, այլ տարածաշրջանի տարբեր տրանսպորտային նախագծերի փոխկապակցման եւ դրանց փոխլրացման։ Նպատակն է Հարավային Կովկասում ձեւավորել ավելի լայն, փոխկապակցված տրանսպորտալոգիստիկ համակարգ։

Սաֆարյանն անդրադարձել է նաեւ «Ռուսական երկաթուղիների» հնարավոր դերակատարությանը։ Երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ ապաշրջափակման դեպքում ընկերությունը կարող է էական դիրք զբաղեցնել տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգում՝ ապահովելով Հարավային Կովկասը հարակից խոշոր երկաթուղային հանգույցների հետ կապող երթուղիների աշխատանքը։ Նման նախագծերի իրականացումը կարող է մեծացնել նաեւ «Ռուսական երկաթուղիների» միջազգային նշանակությունը՝ որպես տարածաշրջանում տրանսպորտային եւ լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության։

Այսպիսով, «Պուտինի ուղու» գաղափարը ներկայացվում է ոչ թե մեկուսացված երթուղու, այլ Հարավային Կովկասի տարբեր տրանսպորտային նախաձեռնությունները մեկ համակարգում համադրելու հնարավորության տեսքով՝ տարածաշրջանը կապելով Ռուսաստանի եւ Իրանի ուղղությունների հետ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում»Ապրիլի 24-ը հիշատակի օր է, սեպտեմբերի 27-ը՝ ոչ. նոյեմբերի 9-ին կարելի՞ է զվարճալի հաղորդում նայելՀիմա էլ , որ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի. Փաշինյան200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. ԹորոսյանՆվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. ԹորոսյանԹրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա»Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել ՀայաստանըՔոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեվ Արցախի իրավունքըՍեփական տուն ունեցողը ոչինչ չանելով հարստանում է, գները կրկնակի թանկացել են․ ՓաշինյանՀ1-ը էժան «կռուտիտ» արեց, ՀՀ-ն այնքան անատամ դարձավ, որ այդ օրն արտերկրում Բաքվի լուրը լուսաբանեցինԿարող է հաճելի չէ, բայց ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ մեր պայքարի տեմպերով. Նիկոլ ՓաշինյանՌոբերտ Քոչարյանը Ղրիմը ՌԴ-ի կազմում չի ճանաչումՋունգլիների թիթեռ լինելն ավելի ապահով կլինի COP17-ի ժամանակ, քան ՀՀԿ-ական լինելը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված