Օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Հոկտեմբերի 1. Օրվա խորհուրդ Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի Երբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ) Ուկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետ Թենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետո Կոկոն արտահանձնվել է Հայաստանին

Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան

Ներքաղաքական

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության՝ փողոց դուրս չգալու, Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև` իշխանությունների վարած արտաքին քաղաքականության խնդիրներին: Գրիգորյանի կարծիքով ընդդիմության՝ փողոցային պայքար չսկսելու որոշումը ռացիոնալ է և հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա։ Ըստ նրա՝ որպեսզի հասարակությունը փողոց դուրս գա, պետք է հստակ հասկանա նպատակն ու առաջնահերթությունները. «Ցանկացած քայլ պետք ա իրականացվի կոնկրետ հաշվարկների հիման վրա, և ոչ թե ուղղակի սպոնտան, էմոցիոնալ որոշումներ կայացվեն։ Հաշվարկից ելնելով պետք է բոլոր որոշումները կայացվեն»,- նշել է Գրիգորյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին քննարկումներին՝ Աննա Գրիգորյանն ընդգծել է, որ ներկա փուլում իշխանություններն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն անում. «Հիմա ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, բայց վատ ենք ԵԱՏՄ-ի հետ։ ԵՄ ուզում ենք գնանք, բայց չենք գնալու ԵՄ, ԵՄ անդամակցությունը պարտադիր չի նշանակում հայտը ներկայացնել և այլն»։ Գրիգորյանը քննադատել է իշխանությունների մոտեցումները՝ դրանք որակելով որպես «անհասկանալի, քաոտիկ»։ Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման և դրա հնարավոր հետևանքների մասին՝ պատգամավորը կարծիք է հայտնել, որ անխատեսելիության պակասն ու հաշվարկների բացակայությունը կարող են լուրջ վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսությանը։ «Իսկ ո՞վ ա հաշվարկել, ի՞նչ ա լինելու… Ենթադրենք 10 տարի, 15 տարի, էդ էլ լավագույն դեպքում, եթե երբևէ նման հավանականություն լինի… Եթե էականորեն քո տնտեսությունը տուժում ա… հազարավոր ընտանիքներ վարկերի տակ կքած են… դու հիմա էդ ի՞նչ հաշվարկ ես անում։ Օքեյ, թող մեզ ներկայացնեն հաշվարկը, ասեն լավ է, դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, կգնանք Եվրոպական Միություն։ Չկա, չէ՞ հաշվարկ»,- հարց է բարձրացրել նա։ Գրիգորյանը քննադատել է նաև իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, որն ուղղված է ԵՄ հետ ավելի սերտ ինտեգրմանը. «Անկեղծ ասում ենք, որ ԵՄ անդամակցության հեռանկարը ոչ իրատեսական ենք համարում, ավելին՝ իրենք նույնիսկ շատ հաճախ ազնվորեն ասում են, որ ոչ իրատեսական է»։ Աննա Գրիգորյանն անդրադարձել է նաև Մոսկվայի ուղղությամբ իշխանությունների քայլերին։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նպատակ ունի արդարացնելու սեփական խնդիրները՝ մեղքը բարդելով արտաքին գործոնների վրա։ «Պարոն Քոչարյանի դեպքը ընդհանրապես առանձնահատուկ է։ Արդեն չորրորդ անգամն է, որ կալանավորվում է Ռոբերտ Քոչարյանը… Այս անգամ արդեն շատ ավելի ծիծաղելի գործերով… Եթե Փաշինյանը չուներ խնդիր… անհանգստություն չուներ առաջիկա գործընթացների համար, ինչո՞ւ էր կարիք զգում բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարներին կալանավորելու։ Բոլորս պատկերացնում ենք, չէ՞, որ երկրից չէր գնա Ռոբերտ Քոչարյանը։ Իմաստը ո՞րն է, հիմա իրեն կալանավորել, երբ որ կա գործընթաց դեպի դատարան գնացող։ Կգնար դատարան, մնացած գործընթացները արդեն կերևար»։ Նա կարծիք է հայտնել է, որ այս ամենն արվում է ընդդիմությանը թուլացնելու և իշխանությունների դեմ ուղղված հնարավոր շարժումները զսպելու նպատակով:  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1066023.html

© factor.am

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կառավարության նիստը՝ ուղիղՕդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքումՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան ՀակոբյանՄեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էՀոկտեմբերի 1. Օրվա խորհուրդԱրցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԵրբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ)ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալՈւկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետԹենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետոԿոկոն արտահանձնվել է ՀայաստանինՁեզ կարգի հրավիրեք.Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում «Հրապարակ». Ուսուցիչներն ահազանգում են. ԿԳՄՍ-ն չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերըՍուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ«Ժողովուրդ». Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել խաղից«Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված