Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել

«Փաստ». Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում

Մամուլի տեսություն

«Փաստե օրաթերթը գրում է.

Նախօրեին Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ մարմինները «հասանե Վահրամ Սահակյանին: Քրեական վարույթ նախաձեռնեցին, ձերբակալեցին, հետո դատարանը քննեց խափանման միջոցի հարցը, սահմանեց «վարչական հսկողությունե՝ ֆեյսբուքյան գրառումներ անելու (բացառությամբ գործնականի) արգելքով: Պարզվում է՝ այս ամենը Վահրամ Սահակյանի մի գրառման համար է: Չզարմացանք, սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քրեական գործեր է սարքում սոցցանցային գրառման համար:

Այն, որ Վահրամ Սահակյանի գործածած հայհոյախառն բառամթերքն անընդունելի է, նույնիսկ քննարկման բան չէ: Այն, որ մերժելի է այդպես արտահայտվելը, դա էլ քննարկելու կամ վիճելու բան չէ: Բայց կա՞ մեկը, որ անծանոթ է Վահրամ Սահակյանի արտահայտչաոճին: Ու միայն այսօրվա իշխանավորների կամ չիշխանավորների հասցեին չէ: Այդպես որ լիներ, «նախկիններումե Վահրամ Սահակյանը պիտի բանտերից դուրս չգար: Բայց մարդը ազատ ապրում և ստեղծագործում էր: Եվ ստեղծագործում է:

Հարցը Վահրամ Սահակյանը չէ, մեծ հաշվով: Այստեղ երկու էական ու սկզբունքային հարց կա. նախ՝ մեղադրանքը, երկրորդը՝ օրենք ասվածի ծայրահեղ ընտրողաբար կիրառումը:

Մեղադրանքը. Վահրամ Սահակյանին առաջադրվել է մեղադրանք, թե նա, ուշադրություն, «ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակումե:

Արդեն ընդհանրապես կարևոր չէ, թե հատկապես ինչ գրառում կամ ում հասցեին: Առավել ևս, որ թե՛ իրավաբանները, թե մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ նշյալ գրառման մեջ ընդհանրապես չկա թշնամանք հրահրելու կամ քարոզելու նշույլ: Սա մե՛խն է:

Որովհետև, եթե Վահրամ Սահակյանին նման մեղադրանք է ներկայացվում ֆեյսբուքյան գրառման համար, ապա նույն հիմքերով, բացարձակապես նույն օրենքի նույն տառին ու ստորակետին համապատասխան պետք է արդեն ձերբակալված ու համանման մեղադրանքով քննության տակ լինեին ՔՊ գրեթե ամբողջ խմբակցությունը, ՔՊ-ի քարոզչական «սազանդարներնե ու «քամանչահարներըե, նորահայտ, հայտնի ու կիսահայտնի քպական «բլոգերներըե, շարքային նիկոլական ֆեյքերն ու ոչ ֆեյքերը: Մի խոսքով, իշխանության բոլոր այն ներկայացուցիչներն ու կողմնակիցները, որոնք օրնիբուն Ֆեյսբուքում, ԱԺ ամբիոնից, եթերներից անդադար, օրը 24 ժամ ատելություն, թշնամանք, ներքին անհանդուրժողականություն են քարոզում Արցախի, արցախցիների, նաև կոնկրետ գործիչների, ընդդիմադիր ուժերի ղեկավարների, ընդդիմադիր հայացքներ ունեցող հարյուր հազարավոր մարդկանց, Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության, հայկականության հանդեպ: Դեռ չենք խոսում սպանելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքների մասին, որ հնչեցնում են:

Այսինքն, եթե օրենքի առաջ «բոլորը հավասար ենե, ինչպես հաճախ է սիրում նշել ՔՊ ղեկավարը, ուրեմն մինչև Վահրամ Սահակյանին հասնելը պիտի վերոնշյալները հազարներով քրեական հետապնդման տակ լինեին ու նույն հոդվածով մեղադրանք «շալակածե: Ու քանի որ այդպես չէ, ուրեմն՝ ի՜նչ օրենք, ի՜նչ օրինականություն: Օրենքը միայն նրանց դեմ է գործում, ովքեր ձեռնտու չեն Նիկոլ Փաշինյանին: Եվ վերջ:

Այստեղ, որպես ամփոփում, երևի թե տեղին է մեջբերել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Կրո՞ւմ է, արդյոք, Սահակյան Վահրամն իր մեջ ատելություն կամ ատելության խոսք։ Իհարկե՝ ոչ։ Մենք դրանում համոզվել ենք նրա ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում։ Գրառումը հայհոյախոսական է և ոչ միակողմանի, բայց պատժում են ընտրողաբար, իրական Արտիստին։ Բոլորս հիշում ենք, թե ատելության խոսքի ինչպիսի «գոհարներե են հնչել իշխանության առաջին դեմքերից, ԱԺ ամբիոնից։ Չեմ թվարկի դրանք, միայն մի տպավորիչ օրինակ բերեմ. երբ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրին իր կողմից կիրառված «դոմփելե բառի մասին, փորձեց զարմանալ. «Չեմ հասկանում՝ առաջին անգամ եք լսո՞ւմե։ Այո, մենք առաջին անգամ էինք լսում հրապարակային հայհոյանք երկրի առաջին դեմքի կողմից։ Բա, եթե էդքան սովորական է հայհոյանքը, ի՞նչ եք ուզում Վահրամից։ Ատելության խոսք, հայհոյախոսություն մենք լսում և կարդում ենք շարունակաբար, այն էլ՝ ինչ մասշտաբների, բայց պատժվող չկա։ Պատժվում են հատկապես հանրության շրջանում հեղինակություն վայելող և իշխանությանը չհպատակվողները, անհատականությունները։ Ատելությունը ձեր մեջ էե:

Մանրամասները՝ «Փաստե օրաթերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն ՀովասափյանՀանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասինԱրթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈրոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°CՈվ է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտենԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյայինՓաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված