Ուկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարություն Ռուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ) Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. Զախարովան Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ Ղուկասյան Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Գերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան Ստրասբուրգյան «հաղթանակը» Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով։ Այս լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել ժամանակավորապես ազատ իրացվելիության կառավարման առավել հարմար ձևաչափ՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական խնդիրներն ու բիզնեսի կարիքները։

Կորպորատիվ հաճախորդներին հասանելի են «Դասական բիզնես», «Ունիվերսալ բիզնես» և «Համալրվող բիզնես» ավանդները։ Միջոցների տեղաբաշխումը հնարավոր է ՀՀ դրամով, ռուսական ռուբլով և եվրոյով։

«Դասական բիզնես» ավանդը հարմար է այն ընկերությունների համար, որոնք պատրաստ են ժամանակավոր ազատ միջոցները տեղաբաշխել որոշակի ժամկետով և չեն նախատեսում համալրել կամ հանել գումարներ մինչև ավանդի ժամկետի ավարտը։

Եթե բիզնեսի համար կարևոր է միջոցների կառավարման ճկունությունը, ապա համապատասխան լուծում կարող է հանդիսանալ «Ունիվերսալ բիզնես» ավանդը։ Այն հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ տեղաբաշխված միջոցներից՝ պահպանելով դրանք կառավարելու հնարավորությունը՝ ընթացիկ ֆինանսական խնդիրներին համապատասխան։

Ընկերություններին, որոնք նախատեսում են աստիճանաբար ավելացնել տեղաբաշխված միջոցների ծավալը, առաջարկվում է «Համալրվող բիզնես» ավանդը։ Վերջինս հնարավորություն է տալիս կատարել անսահմանափակ թվով համալրումներ։ 

«Կորպորատիվ հաճախորդների համար կարևոր է ոչ միայն պահպանել իրացվելիությունը, այլև արդյունավետ օգտագործել ազատ դրամական միջոցները։ ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդային լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել համապատասխան գործիք՝ կախված նրանից՝ նախատեսում են արդյոք որոշակի գումար տեղաբաշխել ֆիքսված ժամկետով, թե ցանկանում են պահպանել միջոցների կառավարման լրացուցիչ ճկունություն», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի- Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

 

Բոլոր երեք ավանդների համար միջոցների տեղաբաշխման նվազագույն գումարը կազմում է 200 հազար ՀՀ դրամ, 400 եվրո կամ 20 հազար ՌԴ ռուբլի։ Տեղաբաշխման ժամկետը՝ 30-ից մինչև 730 օր։ Տոկոսադրույքը կախված է ավանդի արժույթից և տոկոսները ստանալու ընտրված եղանակից՝ ամսական կամ ժամկետի ավարտին։

Առավելագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 9,7%՝ ՀՀ դրամով միջոցները տեղաբաշխելու և տոկոսները ժամկետի վերջում ստանալու դեպքում (տարեկան եկամտաբերություն՝ 9,27%)։

Ավանդների մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարությունՌուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ)Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. ԶախարովանՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ ՂուկասյանԱլեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված