Երրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. Փաստաբան Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել

Երբ լռում է դատական դահլիճը, մնում է ամենակարևոր հարցը՝ ի՞նչ եղավ մարդու ճակատագիրը. Բացառիկ զրույց հայտնի իրավապաշտպանի հետ

Իրավական

«Իրավունքի» հետեւորդներին առանձնահատուկ հետաքրքրել է հայտնի իրավապաշտպանի հեղինակային բացառիկ «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը։ Մասնավորապես, ընթերցողները փաստում են, որ հոդվածաշարերը դժվարին իրավիճակում հայտնված, կամա թե ակամա ճիշտ ուղղուց շեղված անձանց համար սթափեցնող «ապտակ է», ազդակ, որ անգամ հանցագործը կարող է ուղղվել, ու վերագտնել կյանքին այլ կերպ նայելու ուղղին։
Հաշվի առնելով հետաքրքրությունների ռեզոնանսը «Իրավունք» հայտնի փաստաբանից հետաքրքրվել է, թե ե՞րբ ու ի՞նչն շարժառիթ հանդիսացել աղմկահարույց գործերով բազմազբաղ իրավապաշտպանին հանձն առնել «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը ներկայացնել հանրությանը, եւ արդյո՞ք հոդվածաշարը կարող է մի օր վերածվել գեղեցիկ գրքի․

- «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի ծնունդը պատահական չէր։ Իմ մասնագիտական գործունեության ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, որոնք կյանքի ինչ-որ հանգրվանում հայտնվել են ճաղերի հետևում։ Մեկը՝ իր իսկ կատարած հանցանքի հետևանքով, մյուսը՝ անարդար դատաքննության, դատական սխալի կամ կյանքի դաժան շրջադարձի պատճառով։
Բայց պատճառներից անկախ՝ կա մի ընդհանուր հետևանք. ճաղերի հետևում ոչ միայն ազատությունն է սահմանափակվում, այնտեղ հաճախ խեղվում է մարդու ճակատագիրը։
Մեկը կարողանում է այդ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, վերագտնել իրեն, վերարժևորել կյանքը։ Մյուսը կոտրվում է՝ երբեմն անդառնալիորեն։ Հենց այդ սահմանագիծն է ինձ միշտ հետաքրքրել՝ ո՞ր պահին է մարդը պարտվում իր ճակատագրին, և ո՞ր պահին է կարողանում հաղթել նրան։
«Խեղված ճակատագրերի» միջով կարմիր թելի պես անցնում է մարդը՝ իր լույսով ու ստվերով, մեղքով ու զղջումով, անկումով ու վեր բարձրանալու հնարավորությամբ։
Ես Մակարենկոյի մանկավարժական հայեցակարգի որոշ սկզբունքների հետևորդ եմ և իմ մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս համոզվել եմ մի պարզ ճշմարտության մեջ. մարդուն վերջնականապես դատապարտելուց առաջ պետք է նրան հնարավորություն տալ վերադառնալու։ Երբեմն ճիշտ պահին մեկնված ձեռքը կարող է փրկել մի ամբողջ ճակատագիր։
Երանի այն մարդուն, ով ուժ ունի ոչ թե ոտքով հրելու ընկածին, այլ կանգնելու նրա կողքին և օգնելու ոտքի ելնել։
Ինչ վերաբերում է «Խեղված ճակատագրերը» գրքի վերածելուն, այստեղ ես մի փոքր այլ հարց եմ առաջադրում՝ այսօրվա ընթերցողին գիրք պե՞տք է։
Իմ և ինձնից ավագ սերունդը կրթվել է գրքով։ Գրքերի տպաքանակները ժամանակին հասնում էին տասնյակ, նույնիսկ հարյուր հազարների։ Իմ անձնական գրադարանը ես հավաքել եմ շուրջ քսան տարի։ Այսօր նույն ծավալի տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով հնարավոր է ձեռք բերել գրեթե կես ժամում։ Փոխվել է ոչ միայն տեղեկատվության կրիչը, փոխվել է ընթերցելու մշակույթը։
«Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը գրվել է «Իրավունք» թերթի առաջարկությամբ, հրապարակվել «Իրավունքում», և դրանց հեղինակային իրավունքի հարցը կապված է նաև «Իրավունք Մեդիայի» հետ։ Հետևաբար գրքի գաղափարը ունի նաև իրավական ու կազմակերպչական կողմ։
Բայց ձեր հարցը մի նոր միտք արթնացրեց։
Գուցե իսկապես արժե ստեղծել ոչ միայն «Խեղված ճակատագրերի» ժողովածուն, այլ ավելի ամբողջական մի գիրք՝ ներառելով նաև իմ մասնագիտական ճանապարհին հանդիպած առավել հնչեղ դատական գործերը, դրանց վերաբերյալ իմ հոդվածները, հրապարակումները, մեկնաբանությունները և, ամենակարևորը, այդ գործերով կայացված վերջնական դատական ակտերը։
Ոչ թե որպես փաստաբանի հաղթանակների կամ պարտությունների տարեգրություն, այլ որպես մարդկային ճակատագրերի իրավական պատմություն։
Որովհետև տարիների ընթացքում մի բան եմ հաստատ հասկացել. յուրաքանչյուր աղմկահարույց քրեական գործի, յուրաքանչյուր հաստափոր դատական հատորի, յուրաքանչյուր մեղադրանքի ու դատավճռի հետևում նախ և առաջ մարդ է։
Եվ երբ փակվում է վերջին դատական հատորը, երբ հրապարակվում է վերջնական դատական ակտը և լռում է դատական դահլիճը, մնում է ամենակարևոր հարցը՝ ի՞նչ եղավ մարդու ճակատագիրը։
Թերևս հենց այդ հարցի պատասխանը կարող է դառնալ ապագա գրքի առանցքը։
Իսկ գիրքը կունենա՞ իր ընթերցողին։
Դա արդեն պետք է հարցնել այսօրվա ընթերցողին։
Բայց ձեր հարցից հետո կարող եմ արձանագրել՝ այդ գրքի գաղափարն արդեն ծնվել  է։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԵրրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. ՓաստաբանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԵԱՏՄ-ում պահպանվում են ՀՀ-ի հանդեպ սահմանափակումները, դրանք դժվարություններ են ստեղծումTRIPP-ը «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչն է. ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կստեղծի երկաթուղային կապԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն ՀովասափյանՀանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասինԱրթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈրոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°CՈվ է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտենԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյային

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված