Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը նռնակ է պայթեցրել բակում. զոհվել է չորս մարդ Պենտագոնը նույնիսկ չէր ուզում լսել «Ուկրաինա» բառը. The Atlantic Եվրոպան մտադիր է մասնակցել Ուկրաինայի բանակցություններին E5+EU ձևաչափով. ֆոն դեր Լեյեն Կիևի կամուրջներինհասցված նոր հարվածների պատճառով հսկայական խցանումներ են «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Խնդիրը հրատապ է և պահանջում է անհետաձգելի լուծում Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը Արթուր Վարդանյանի գործը քննած քննչական խմբի ղեկավարը ահազանգում է Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը Հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ․ Լիլիթ Գալստյան 

ԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներին

Սպառողի անկյուն

Երևանի Բաղրամյան պողոտայի բնակիչները շարունակում են ահազանգել՝  «Renshin» շինարարական ընկերության կողմից՝ Բաղրամյան  -  Օրբելի խաչմերուկում  կառուցվող Skyline թաղամասից  ամեն օր բառի բուն իմաստով հորդող շինարարական փոշու վտանգավորության մասին։ Վերջիններս ահազանգում են, որ տարածքում ընթացող աշխատանքների հետևանքով օդը խիստ աղտոտված է, և իրենք ստիպված են ամեն օր շնչել շինարարական փոշին։

Բնակիչները պատկան մարմիններից ակնկալում են շուտափույթ լուծում և պատշաճ վերահսկողություն՝ սահմանված բնապահպանական ու քաղաքաշինական նորմերը պահպանելու համար։

Ժամանակին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասում էր՝ ասեք՝ կանենք, հիմա ասում ենք, պաշտոնապես պահանջում ենք՝ «Renshin» -ին օրենքի դաշտ բերեք պարոն քաղաքապետ,  թույլ մի տվեք թունավորել առանց այն էլ աղտոտված մայրաքաղաքի օդը ու բնակչությանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ