Bloomberg. Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը գրանցել է նավթի արտահանումից ռեկորդային եկամուտ
ՄիջազգայինBloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանը գրանցել է պատերազմի սկզբից ի վեր նավթի արտահանումից ստացված իր շաբաթական ամենաբարձր եկամուտը։
Սեպտեմբերի 27-ով ավարտված շաբաթվա ընթացքում Ռուսաստանը օրական միջինում արտահանել է 3.99 միլիոն բարել նավթ, որի մատակարարումների ընդհանուր արժեքը հասել է 2.75 միլիարդ դոլարի։
Եկամուտները աճել են ռուսական նավթի գների բարձրացման ֆոնին՝ մինչև մոտավորապես 110-120 դոլար մեկ բարելի համար։
Լրացուցիչ գործոն էր հում նավթի արտահանման աճը՝ ներքին վերամշակման հետ կապված խնդիրների և վառելիքի արտահանման սահմանափակումների պատճառով։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝