Ռուսաստանը ցանկանում է կաթվածահար անել Կիևը ձմռանից առաջ. The Economist Bloomberg. Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը գրանցել է նավթի արտահանումից ռեկորդային եկամուտ Երբ կսկսվի Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի նոր փուլը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի «Իրավունք». Տիրադավների խրախճանքը «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է

«Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկար ընդմիջումից հետո երեկ՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Մեր տեղեկություններով՝ նիստի առանցքային հարցերից մեկը եղել է առաջիկայում կայանալիք Աբովյանի համայնքապետի ընտրությունները, մասնավորապես՝ ՔՊ-ի ընտրական ցուցակի և այն գլխավորող թեկնածուի հարցը։

Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, իշխանության ներսում քննարկվում էր Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունը։ Նրա անունը որպես ՔՊ-ի հնարավոր թեկնածու շրջանառվում էր դեռ սեպտեմբերի սկզբից։

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Աբրահամյանը ներկայացել է ՔՊ վարչության նիստին, ելույթ է ունեցել, և քննարկվել է նրա թեկնածության առաջադրման հարցը։ Մեր տեղեկություններով՝ այս պահին կուսակցության ներսում որոշումը նրա թեկնածության շուրջ արդեն ձևավորված է։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, սակայն այն ժամանակ չէր հայտնել ցուցակը գլխավորողի անունը։

Իսկ ի՞նչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ

Հետաքրքիր է, որ ՔՊ-ի կողմից սեփական թեկնածուի առաջադրումը չի նշանակում, թե իշխանությունը պատրաստվում է խոչընդոտել գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանի մասնակցությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այս պահին չկա որոշում Բաբայանի առաջադրմանը խոչընդոտելու կամ նրա հնարավոր մասնակցությունը կանխելու վերաբերյալ։

Այսինքն՝ Աբովյանի դեկտեմբերյան ընտրություններում կարող է ձևավորվել բավական հետաքրքիր իրավիճակ․ ՔՊ-ն մասնակցում է սեփական ցուցակով և սեփական թեկնածուով, իսկ գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը ևս կարող է շարունակել իր քաղաքական պայքարը։

Ընդ որում, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ներսում բարձր ակնկալիքներ չունեն սեփական թեկնածուի արդյունքից։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության ներսում հասկանում են, որ Աբովյանում ՔՊ-ի թեկնածուի համար հեշտ չի լինելու անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել և ավագանիում մեծամասնություն ձևավորել։

Այդուհանդերձ, որոշումը՝ սեփական թեկնածուով մասնակցել ընտրություններին, կայացված է։

Հատկանշական է, որ Հովհաննես Աբրահամյանի թեկնածության մասին հրապարակված տեղեկություններում նրան ներկայացրել էին որպես Հրազդանի անտառտնտեսության տնօրեն, աբովյանցի և ՔՊ-ի անդամ։

Այսպիսով, դեկտեմբերին Աբովյանում սպասվում է իշխանության համար ուշագրավ ընտրական փորձություն․ ՔՊ-ն մտնում է պայքարի մեջ իր թեկնածուով, մինչդեռ գործող համայնքապետի հնարավոր մասնակցությունը ևս շարունակում է մնալ օրակարգում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը ցանկանում է կաթվածահար անել Կիևը ձմռանից առաջ. The EconomistBloomberg. Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը գրանցել է նավթի արտահանումից ռեկորդային եկամուտԵրբ կսկսվի Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի նոր փուլըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցվածԿենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվումԱյս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի«Իրավունք». Տիրադավների խրախճանքը«Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին«Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է«Հրապարակ»․ Մասսայաբար կտրվում են դատավորի քննությունից«Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը«Ժողովուրդ». ԱՄՆ–ում ի՞նչ են սովորեցնելու ՀՀ ԱԺ 5 պատգամավորներին, այդ թվում՝ ընդդիմադիրՌուսաստանի հարձակումները մոտենում են Լեհաստանին. ՏուսկըԹրամփի` Ռուսաստանի հետ բարեկամության ծրագիրը. The AtlanticՌուսները սպառնում են շրջանցել Դոնբասում ուկրաինական գործնականում բոլոր պաշտպանական գոտիները (Քարտեզ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված