Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի «Իրավունք». Տիրադավների խրախճանքը «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է «Հրապարակ»․ Մասսայաբար կտրվում են դատավորի քննությունից «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը «Ժողովուրդ». ԱՄՆ–ում ի՞նչ են սովորեցնելու ՀՀ ԱԺ 5 պատգամավորներին, այդ թվում՝ ընդդիմադիր Ռուսաստանի հարձակումները մոտենում են Լեհաստանին. Տուսկը Թրամփի` Ռուսաստանի հետ բարեկամության ծրագիրը. The Atlantic

«Ժողովուրդ». ԱՄՆ–ում ի՞նչ են սովորեցնելու ՀՀ ԱԺ 5 պատգամավորներին, այդ թվում՝ ընդդիմադիր

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորների համար արտասահմանյան գործուղումները կարծես դարձել են խորհրդարանական առօրյայի անբաժանելի մասը։ Այս անգամ հերթը ԱՄՆ-ինն է․ ԱԺ-ից հինգ պատգամավոր մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում իրականացվող «Բաց աշխարհ» (Open World) ծրագրին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած գործուղման կարգադրության համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վաշինգտոն և Մանչեսթեր են գործուղվել հինգ պատգամավոր։ Նրանցից չորսը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են, իսկ մեկը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Իշխանական ՔՊ-ից ԱՄՆ են մեկնել՝

Թագուհի Ղազարյանը, Նոնա Հովհաննիսյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Միքայել Խաչատրյանը։

Ընդդիմությունից՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Այսպիսով, պատվիրակության կազմում 4 իշխանական և 1 ընդդիմադիր պատգամավոր է։

Իսկ ի՞նչ է «Բաց աշխարհը»

Open World-ը 10-օրյա մասնագիտական փոխանակման ծրագիր է, որի ընթացքում տարբեր երկրների պատվիրակությունները ծանոթանում են ԱՄՆ կառավարման և օրենսդրական համակարգերին։ Ծրագիրը սկսվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակիցները հանդիպումներ են ունենում Կոնգրեսի անդամների և նրանց աշխատակազմերի հետ, իսկ այնուհետև այցելում են ԱՄՆ տարբեր համայնքներ՝ հանդիպելով իրենց ոլորտի ամերիկյան գործընկերներին։

Այսինքն՝ ծրագրի գաղափարը ոչ թե պարզապես «գնալ-տեսնել-վերադառնալն» է, այլ ամերիկյան կառավարման փորձը տեղում ուսումնասիրելը։ Բայց թե ինչ կարող են անել ԱՄՆ գործուղված հայրենի պատգամավորները, դեռ անհասկանալի է։

Հայաստանի համար նախատեսված այս կոնկրետ ծրագրի պաշտոնական նկարագրության մեջ նշված է, որ պատգամավորները պետք է ծանոթանան՝

օրենսդրական վերահսկողության մեխանիզմներին,

քաղաքականության մշակման գործընթացին,

ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատանքի և կապերի կառուցմանը,

կուսակցական կառույցների աշխատանքին,

դաշնային և նահանգային օրենսդիր մարմինների կառուցվածքին,

գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև զսպումների և հակակշիռների համակարգին։

ԱՄՆ-ի պաշտոնական ծրագրի նկարագրությամբ՝ մասնակիցները նաև հանդիպում են օրենսդիրների և օրենսդրական աշխատակազմերի հետ՝ ամերիկյան օրենսդրական գործընթացին առաջին ձեռքից ծանոթանալու և հետագա մասնագիտական կապեր ստեղծելու նպատակով։

Ավելին, հենց այս պատվիրակության համար ԱՄՆ-ում նախատեսված է նաև հոկտեմբերի 1-ին Մանչեսթերում՝ Նյու Հեմփշիրում, հանդիպում, որտեղ World Affairs Council of New Hampshire-ը ընդունելու է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը։

Հատկանշական է մեկ հանգամանք․ Open World-ի պաշտոնական կայքը ծրագիրը բնորոշում է որպես 10-օրյա մասնագիտական փոխանակում, մինչդեռ ՀՀ ԱԺ-ից հրապարակված գործուղման տեղեկության համաձայն՝ այս հինգ պատգամավորների տվյալ գործուղման ժամկետը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն է՝ ընդամենը չորս օր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Ի»- Թե ինչ են ՔՊ-ական պատգամավորներին սովորեցնելու ակնհայտորեն սորոսածին նման ծրագրում, երեւի հասկանալի է: Բայց թե ինչ է անտեղ անում «ռուսամետ» «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը, դա պետք է անձամբ ռուսաստանյան միլիարդատեր Սամվել Կարապետյանը բացատրի:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73079 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվումԱյս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի«Իրավունք». Տիրադավների խրախճանքը«Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին«Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է«Հրապարակ»․ Մասսայաբար կտրվում են դատավորի քննությունից«Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը«Ժողովուրդ». ԱՄՆ–ում ի՞նչ են սովորեցնելու ՀՀ ԱԺ 5 պատգամավորներին, այդ թվում՝ ընդդիմադիրՌուսաստանի հարձակումները մոտենում են Լեհաստանին. ՏուսկըԹրամփի` Ռուսաստանի հետ բարեկամության ծրագիրը. The AtlanticՌուսները սպառնում են շրջանցել Դոնբասում ուկրաինական գործնականում բոլոր պաշտպանական գոտիները (Քարտեզ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված