Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Գերիների հարցը Երեւանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան

Ներքաղաքական

Արցախի մարդու իրավունքների պաշտպան ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ հռետորական հարց է հղում՝ արդյոք մնացել են բարոյական եւ քաղաքական հարցեր, որոնք պետք է հղվեն հայաստանյան իշխանություններին:

«Կարծում եմ՝ հարցեր չկան, որովհետեւ մեր ազգի համար ամենաողբերգական օրը Հանրային հեռուստատեսությունը համերգ է ցուցադրում։ Դրանով փակվում են բոլոր հարցերը: Հասկանալի է, որ սա պետական քաղաքականության հստակ դրսեւորում է եւ ոչ թե՝ ինչ-որ տեխնիկական սխալմունքի պատճառ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Խոսելով հուսալքության եւ ներքին խռովմունքից, Գեղամ Ստեփանյանը այնուհանդերձ տեսնելով հանրության որոշ հատվածի ընդվզումը, հույս ունի, որ դեռ ամեն բան կորած չէ:

Ինչ վերաբերում է գերիներին, նա ընդգծեց. «Գերների հարցով տարվող աշխատանքները բավարար չեն կարող լինել, քանի որ որքանով ես գիտեմ, Երեւանում տեղադրված պաստառը՝ գերիների նկարներով, միակն է, եւ սա ցուցիչ է: Սա խոսում է այն մասին, որ գերիների հարցը Երեւանում շատ քիչ է հանրային կամ հասարակական պահանջի առարկա դառնում»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ