Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է սոցցանցում տարածվող տեսանյութին Չհայտարարված այցով մեկնում եմ ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին․ Պապիկյան Երեք զոհ, զրո պատասխանատու․ ողբերգական դեպքից 18 օր առաջ տեսչական մարմինը շինհրապարակում է եղել Ուկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարություն Ռուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ) Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. Զախարովան Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ Ղուկասյան Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Ստրասբուրգյան «հաղթանակը»

Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական տարօրինակ տեսարանը տեղափոխվեց Ստրասբուրգ։ Հայաստանում ամիսներ շարունակ գրեթե ոչինչ չանող ընդդիմության մի հատվածը հրճվում է, որ ԵԽԽՎ-ի ամբիոնից իշխանություններին քննադատեցին։ Իշխանությունն էլ նույն ամբիոնից իրեն ձեռնտու հատվածներն առանձնացնում ու ներկայացնում է որպես արդարացման վկայություն։

Արդյունքում եվրոպական հարթակ է հասել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի գրեթե ամբողջ փաթեթը, ավելի կոնկրետ՝ ողջ կեղտոտ սավանը։ Եվ այս համատեքստում ԵԽԽՎ-ի սեպտեմբերի 28-ի զեկույցը Հայաստանի մասով ոչ իշխանության «հաղթաթուղթն» է, ոչ էլ ընդդիմության «դատավճիռը»։

ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ հունիսի 7-ի ընտրությունները ընտրողներին տվել են իրական քաղաքական ընտրության հնարավորություն, ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել եւ խաղաղ են անցել։ Միաժամանակ արձանագրվել են լուրջ մտահոգություններ՝ ընտրակաշառքի մասին հաղորդումների, վարչական ռեսուրսի օգտագործման, քարոզարշավի ֆինանսավորման, մեդիայի բեւեռացման, դատական պաշտպանության եւ ԿԸՀ-ի որոշումների վերաբերյալ։

Առանձնահատուկ է խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժի հարցը։ Զեկույցում նշվում է, որ մի քանի ընտրատեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումը էական նշանակություն է ունեցել 4 տոկոսի շեմը հաղթահարելու հարցում․ վերջնական արդյունքը կազմել է 3,99 տոկոս։ Նշվում է նաեւ, որ կրկնաքվեարկությունը կարող էր լուծում լինել, մինչդեռ ԿԸՀ-ի որոշումը բավարար հիմնավորում չի ստացել։

Այսինքն՝ ընդդիմությունը ԵԽԽՎ-ի զեկույցում իշխանությանը քննադատելու կոնկրետ նյութ ունի։ Բայց մի փոքրիկ, ոչ այնքան հաճելի մանրուք կա։ ԵԽԽՎ-ն ընդդիմությանը իշխանություն չի տվել։ Եվ առավել եւս չի հայտարարել, որ ընտրություններն ամբողջությամբ անվավեր են։ Ավելին՝ ինչպե՞ս հայտարարեր, երբ այդ նույն ընդդիմությունը շտապել է մանդատները վերցնել ու լեգիտիմացնել ոչ լեգիտիմ ընտրությունները։ Ավելին՝ նույն զեկույցում արձանագրված է, որ ընտրողները ունեցել են իրական ընտրություն, իսկ ընտրված իշխանությունները ստացել են հստակ մանդատ։

Իշխանության պահվածքն էլ պակաս ուշագրավ չէ։ ԵԽԽՎ-ում հայկական ներքաղաքական ամենացավոտ թեմաներից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցու եւ իշխանության հակամարտությունը, նույնպես հասավ եվրոպական ամբիոն։ Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական անդամ Հռիփսիմե Գրիգորյանը փորձեց միջազգային ամբիոնից ներկայացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իշխանական մեղադրանքներ, իսկ նախագահողը նրան ընդհատեց՝ վերադարձնելով քննարկումը զեկույցի շրջանակ։ Այո՛, կան թեմաներ, որոնք անգամ երկակի ստանդարտներով առաջնորդվող եվրոպացիների համար են զզվելի։

Այս տեսարանը Հայաստանի համար հաղթանակ չէ։ Ոչ էլ «տեսա՞ք, Եվրոպան մեզ հետ է» մեկնաբանությունն է քաղաքական արդյունք։ Եվրոպական կառույցները Հայաստանի ներքաղաքական վեճերի դատավոր չեն։ Նրանց գնահատականը բավական հստակ է․ ընտրությունները ընդհանուր առմամբ կազմակերպված էին, քաղաքացիներն ունեին ընտրություն, բայց ընտրական համակարգում եւ քաղաքական մրցակցության պայմաններում կան խնդիրներ, որոնք պետք է շտկվեն։ Մնացածը՝ իշխանական կամ ընդդիմադիր «թարգմանությունն» է։

Իշխանությունը վերցրել է զեկույցից «հստակ մանդատը» ձեւակերպումը եւ լռում է մնացածի մասին։ Մանդատավոր ընդդիմությունը վերցնում է «վարչական ռեսուրսը», «ընտրակաշառքը», «ճնշումները» ստվերում այն փաստը, որ ԵԽԽՎ-ն ընտրությունները ամբողջությամբ կեղծված կամ անվավեր չի հայտարարել։ Երկու կողմն էլ նույն բանն են անում՝ եվրոպական զեկույցը վերածում են ներքաղաքական քարոզչության նյութի։ Ու այնպես չէ, որ այդ զեկույցը մոմ է թափում ընդդիմության գլխին, որ հաղթահարեն սեփական վախերը, Հայաստանում ներքաղաքական պրոցեսներ գեներացնեն կամ գոնե ՏԻՄ ընտրություններին թեկնածուներ առաջադրեն ավելի ակտիվ։

Իսկ Հայաստանի իրական խնդիրը մնում է նույնը․ ինչու է վարչական ռեսուրսը շարունակում մնալ ընտրական գործընթացի խնդիր, ինչու են ընտրակաշառքի վերաբերյալ գործերը հայտնվում քաղաքական հակասությունների կենտրոնում, ինչու չեն վստահում ընտրական վեճերի մեխանիզմներին, եւ ինչպես եղավ, որ 4 տոկոսի շեմին հասած քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն մնաց խորհրդարանից դուրս։ Իսկ խորհրդարանում տեղավորված երկու ընդդիմադիրները շատ արագ համակերպվեցին դրա հետ։

ԵԽԽՎ-ն այս անգամ էլ ոչ մեկի փոխարեն չի լուծել Հայաստանի ներքաղաքական հարցերը։ Այն պարզապես արձանագրել է, որ ընտրությունների օրը ամեն ինչ կարող է խաղաղ անցնել, բայց ժողովրդավարությունը դրանով չի ավարտվում։ Մինչ Հայաստանում այս հարցերին պատասխան չկա, Ստրասբուրգից վերադարձող յուրաքանչյուր կողմ կարող է իր համար հաղթանակի պատմություն հորինել։ Բայց երկրի համար այդ պատմությունը հաղթանակ չի դառնում։ Միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն է գոհ, չտեսության հասնող ոգեւորությամբ աջ ու ձախ ուղիղ եթերներ է անում ԵԽԽՎ-ից՝ կարծես, ինքն իր վրա զարմացած, թե ինչպես է հայտնվել այդտեղ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակինԱրդյունքը նույն 0-ն է, անփույթ, անգրագետն´ր. Սոֆյա Հովսեփյան ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է սոցցանցում տարածվող տեսանյութինՉհայտարարված այցով մեկնում եմ ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին․ Պապիկյան Երեք զոհ, զրո պատասխանատու․ ողբերգական դեպքից 18 օր առաջ տեսչական մարմինը շինհրապարակում է եղելՈւկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարությունՌուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ)Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. ԶախարովանՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ ՂուկասյանԱլեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված