Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան
ՆերքաղաքականԳրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի ձերբակալության վերաբերյալ երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Սահակյանը իրեն զանգահարել է, օգտվելով փաստաբանի իր իրավունքից եւ հայտնել ցանկություն, որպեսզի իր պաշտպանությունը ստանձնի:
«Ես, ցավոք, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ի վիճակի չէի այդ պահին Քննչական կոմիտե գնալ: Ասեմ, որ կարեւոր հանգամանք կա, որը ինձ մի քիչ հանգստացրեց Վահրամի այս գործի մասով: Դեռ փակագծեր չեմ բացի։ Տեղեկացնեմ այն մասին, որ երբ դատարան են տանում անձին, դա դեռ չի նշանակում, որ կալանքի կամ տնային կալանքի միջնորդություն է լինելու: Կա նաեւ երրորդ տեսակը, դա վարչական հսկողությունն է»,- ասաց փաստաբանը եւ հավելեց, որ դատարանում կմիանան Սահակյանի գործին 5 իրավապաշտպաններով:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
