Ռուսները սպառնում են շրջանցել Դոնբասում ուկրաինական գործնականում բոլոր պաշտպանական գոտիները (Քարտեզ)
ՄիջազգայինԻնչպես ավելի վաղ հայտնել ենք, ռուսական ուժերը խոշոր օպերացիա են իրականացնում Դոբրոպոլե ռազմավարական բնակավայրի հյուսիսային հատվածում (https://iravunk.com/?p=349635&l=am), որը սպառնում է Դոնբասում ուկրաինական վերահսկողության ողջ գոտին բաժանել երկու մասի:
Եվ ահա, այդ օպերացիայի շրջանակնելում ռուսները, նախօրեին գրավելով Նովովոդանոյե բնակավայրը, գրեթե ընթացքից կարողացան չեզոքացնել Դոբրոպոլեից հյուսիս գտնվող ուկրաինական պաշտպանական գծերից մեկը եւս, գրավել Վեսյոլոյե պոլե փոքրիկ բնակավայրը եւ մտնել Բելոզյորսկոե քաղաք եւ նրա արվարձանային Պերվոմայսկոե բնակավայր:
Այս ուղղությամբ ումրաինական հիմնական ուժերը շարունակում են կաշկանդված մնալ օպերատիվ շրջապատման մեջ գտնվող Դոբրոպոլեում, եւ դրա հյուսիսային հատվածում ռուսները, փաստացի, ստացել են գործողությունների բավարար ազատություն:
Եթե ռուսները կարողանան արագորեն գրավել թույլ պաշտպանությամբ մնացած Բելոզյորսկոեն, ապա դա սպառնալիք է, որ բավականին բարձր արագությամբ կշարունակեն հարձակումը Ալեքսանդրովկա-Օչերետինո ուղղությամբ, դրանով թիկունքից շրջանցելով Դոնբասում ուկրաինական գործնականում բոլոր պաշտպանական գոտիները: Այդ թվում՝ Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիան:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73076
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk