Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկը Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն» Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ

Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ չլինելով որեւէ դեղի ազդեցության տակ եւ ոչ չափից դուրս գինովցած՝ հանկարծ ավտոմեքենայի ապակուց այն կողմ կտեսնեք, որ ԿԱՐԱՊԸ Մյասնիկյան պողոտայով արագ-արագ իջնում է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Բելաջիո» ռեստորանային համալիր։ Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայության պարեկները ռեստորանի մոտ նկատել են ավտոմեքենաները շրջանցելով շրջող կարապի։ Պարեկներին ու քաղաքացիներին հաջողվել է երթեւեկությունը կանգնեցնել ու բռնել Թաթա անունով կարապին, որը պատկանում է Երեւանի կենդանաբանական այգուն, եւ որի արժեքը գնահատվում է մոտ 1500 ԱՄՆ դոլար։ Իսկ թե ինչն է եղել կարապի փախուստի պատճառը, քաղաքապետարանից ձայն-ծպտուն չկա։

Օրը բոլորովին բարի չէր թաթաների համար, եթե Թաթա կարապն այդպես էլ ռեստորան չհասավ, ապա երգիչ Թաթա Սիմոնյանին հասել է հայհոյանքների ու անեծքների ամբողջ տարափը, որը նրան հղում էին սոցցանցերում։ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցին ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ գտել էր, որ ամենահարմարը Թաթայի համերգը ցուցադրելն է։ «Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարեւոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը: Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու: Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ: Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջեւ», - գրել է երգիչը: Հետաքրքիր է՝ Հանրայինում գեթ մի հայ էլ չկա՞։ Լավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա։ Էս ի՞նչ եք անում, տղե՛րք։

Իսկ նկատե՞լ եք, որ «Ռեստարտը» կուսակցություն է կառուցում։ Խոսքը ոչ թե ստորագրություններ հավաքելու, հանրագումար կազմակերպելու կամ թղթաբանական նման այլ գործողությունների մասին է, այլ իրական կուսակցաշինության. իմաստներ եւ բովանդակություն գեներացնելու, դրա շուրջ համակիրներ մոբիլիզացնելու, համակիրներին համապատասխան գիտելիք եւ հմտություններ տալու, կուսակցության ենթակառուցվածքներ ստեղծելու։ Կողքից նկատելի է նաեւ դաշտը քարտեզագրելու, կապեր ստեղծելու, դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքը։ Ահա այս մասին է զգուշացնում ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ եւ բավական անկեղծ ներկայացնում իրականությունը․ «Այդ ամենն արվում է ոչ թե հայկական քաղաքական դաշտին բնորոշ քաղքենիական դախությամբ, այլ բավականին հավես ... մմմ .... (gamification բառը հայերեն ինչպե՞ս է թարգմանվում)... Մի խոսքով, այ դրանից։ Տեղյակ չեմ դա իրենց սեփական միտքն է, թե եվրոպաներից են իրենց դրդել (ամենայն հավանականությամբ երկուսը միասին)... Ինչ-որ պահի, երբ ՔՊ-ն արդեն լրիվ կեղտոտված ու վարկաբեկված կլինի, «Ռեստարտը» կարող է աշխատել՝ որպես ճերմակ եւ անբիծ վերնաշապիկով արեւմտամետ «Պլան Բ»։ Այս գրառումը ուզում էի սկսել «Մինչ ընդդիմությունը զբաղված է...» բառերով, հետո հասկացա, որ չգիտեմ, թե ինչով է զբաղված հայրենի ընդդիմությունը։ Հինգ-վեց րոպե մտածում էի եւ «մուկ տշել» արտահայտությունից բացի որեւէ այլ բան մտքիս չեկավ»։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նենց բա­ներ են բաց­վե­լու, որ գնա գա­լիս եմ․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, նամուս, թասիբ, ամո՞թ էլ չկա․ ԶԱՐՄԱՆՔՏարածաշրջանը մտել է իր ամենածանր փուլերից մեկըԷրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»Առանց կրակ ծուխ չի լինում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված