Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը
ՄիջազգայինԸստ Reuters-ի՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը։
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը Վաշինգտոնում բանակցություններ է վարել ամերիկացի պաշտոնյաների հետ։ Քննարկման հիմնական թեմաներն էին ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները և դրա ավարտից հետո ռուս-ամերիկյան էներգետիկ համագործակցության հեռանկարները։
Իր այցի ընթացքում Դմիտրիևը հանդիպել է ԱՄՆ ֆինանսների և էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչների հետ։
Ամերիկացի պաշտոնյան բանակցությունները որակել է որպես «կառուցողական»։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/73066
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
