Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով
Հայաստանն առաջիկա ամիսներին որոշում կկայացնի նոր ատոմակայանի տեխնիկական նախագծի և կառուցման գործընկերների վերաբերյալ։ Այս մասին, հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին, հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հայտնում է «Sputnik Ближнее Зарубежье» տելեգրամյան ալիքը։
Լիխաչովի խոսքով՝ Փաշինյանն առաջին անգամ հստակ նշել է, որ այդ որոշումը կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Նա չի հայտնել, թե Հայաստանի իշխանությունները որ առաջարկներն են դիտարկում կամ արդեն ում հետ են բանակցում։
Հայաստանի գործող ատոմակայանը գտնվում է Մեծամորի մոտ և ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30 տոկոսը։ Դրա արդիականացման և սպասարկման աշխատանքներին մասնակցում է «Ռոսատոմը»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
