Ղրիմի կամուրջը դիմացավ ուկրաինական զանգվածային հարձակմանը. Ռուսական աղբյուրներ Ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին։ Տատիկը և կինը ձևավորել են Մակրոնի մանկական բնավորությունը. Լրագրող Պեկինը հաստատել է, որ Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Եվրոպան պետք է վերականգնի Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը՝ պատերազմից խուսափելու համար. Financial Time Նոյեմբերի 16. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ամերիկյան երրորդ ավիակիրը՝ «Ռուզվելտը», ժամանել է Իրանի ափերի մոտ Դինոզավրավազքի վերածված իմ Էրեբունի․․․ Չինաստանը մտադիր է փոխել աշխարհակարգը և վերացնել ամերիկյան լիդերությունը. Financial Times

Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

Միջազգային

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ օգոստոսին Ռուսաստանից Վրաստան խոզի մսի մատակարարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,7 անգամ, իսկ նախորդ ամսվա համեմատ 1,5 անգամ՝ հասնելով 906 հազար դոլարի։ Սա տարեսկզբից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Այնուամենայնիվ, տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Վրաստանի կողմից ռուսական խոզի մսի ներկրումը նվազել է 45%-ով՝ կազմելով 4,85 միլիոն դոլար։

Վրաստան խոզի միս մատակարարողների շարքում Ռուսաստանը երկրորդ տեղում է։ Առաջին տեղում Բրազիլիան է՝ 5,4 միլիոն դոլար ցուցանիշով։ Խոզի միս է ներկրվել նաև Իսպանիայից (182 հազար դոլար), Գերմանիայից (85 հազար դոլար) և Արգենտինայից (44 հազար դոլար)։

Բացի այդ, օգոստոսին Վրաստանը Ռուսաստանից ներկրել է թռչնամիս և թռչնամթերք՝ ընդհանուր 241 000 դոլար արժողությամբ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է անցյալ տարվա նոյեմբերից ի վեր։ Ութ ամսվա ընթացքում թռչնամսի ներկրման ընդհանուր ծավալը կազմել է 1,2 միլիոն դոլար (նվազումը՝ 8%)։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ