200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա» Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել Հայաստանը

Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Մշակութային

Մինչ ողջ ազգը սգում էր 44 -oրյա պատերազմի 6-րդ տարելիցը, հոսքը Եռաբլուր չէր դադարում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում էր Թաթա Սիմոնյանի համերգը: Հաջորդ իսկ օրը, հանրային ճնշմանը չդիմանալով, Հանրայինը ներողություն խնդրեց եղածի կապակցությամբ` մասնավորապես հայտարարելով. «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, եւ մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով․․․»։ Թերեւս եղած վրդովմունքին գումարվեց նաեւ նման բովանդակությամբ ներողության տեքստը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց ամերիկաբնակ դերասան ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ հետ։

— Պարոն Իգիթխանյան, ըստ Ձեզ, սա ի՞նչ էր՝ դիտավորությո՞ւն, թե՞ իսկապես տեխնիկական վրիպակ:

— Եթե դա տեխնիկական վրիպակ է, ապա ամբողջ Հանրայինը պետք է վերանայել։ Բա որ հանկարծ տեխնիկական վրիպակով Քոչարյանի հարցազրույցը միանար եթեր, ի՞նչ եք կարծում՝ քանի վայրկյանից կփակեին եթերը, ու ֆալցետային զզվելի ձայնով ինչ վայնասուն կլսեինք։ Այս տականքային խմբակը ամեն բան անում է, որ արժեզրկվի ամեն ինչ՝ այն ամենը, ինչ կարող է միասնականության բերել։ Երգիչներին թիրախավորեցին՝ բացահայտելով նրանց ստացած հոնորարներն Անկախության 35-ամյակին նվիրված համերգին: Իրենց կողմնակից զանգվածը «կատաղեց» Թաթայի վրա, որ նա է աշխատել այդ գումարը, այլ ոչ թե զանգվածից ելած, կուռքին ձայն տված, բազմոցին նստած մեծ «ինտելեկտի» տեր մեկը: Եվ այդպես շարունակ:

— Արդյոք ներողությունը կփարատի հասարակության, հատկապես զոհվածների հարազատների վրդովմունքը:

— Մասսաների կուռքը (ես իր անունը չեմ տալիս), որ ասում էր. «Պլյուս-մինուս 50 հոգի զոհեր» կամ «ինչի չես զոհվել», կինը երբ իր հերթին ասում էր․ «Նրանք զոհվեցին հանուն ոչնչի» ու այդպես կարող եմ շատ թվարկել, քանի՞ անգամ ներողություն խնդրեցին։ Կամ արդյոք պետք էր այդ ներողությունը։ Փարատի՞, ո՛չ: Ես այդ օրն իմ անձնական էջով «սթորի» չեմ գցել, հարգելով ինչ օր է։ Մի հսկայական Հ1-ում մեկը չկա՞ր, որ հիշեր: Զոհվածների հարազատներին փարատում չկա, այդ մարդիկ զգայուն նյարդերով ապրում են իրենց օրերը։

— Ըստ Ձեզ, արդյոք չպետք է պատասխանատվության ենթարկվեն պատասխանատուները:

— Ըստ իս՝ ոչ։ Ըստ իրավական դաշտի, եթե դա խոտան է ՝աշխատանքային օրենսգրքի բոլոր բարոյական կանոններով պիտի ենթարկվեն պատասխանատվության բոլոր պատասխանատուները ու հրահանգ իջեցնողը: Բայց արդեն հասկանալի է, որ մեկ հատ «կներես»-ով հարցերը կլուծվեն:

— Պետական մակարդակով սեպտեմբերի 27-ին չեղավ ոչ մի անդրադարձ, ոչ մի հիշատակման խոսք եւ այցելություն Եռաբլուր: Սա ինչի՞ մասին է վկայում:

— Դա վկայում է վարչակազմի տականք լինելու մասին՝ սա կարճ ու եթերային ասված։ Սա ծրագրած մոտեցում է՝ ցուցադրել թշնամուն, թե ինչ լավն եմ ես, չեմ ընդվզելու, չվախենաս, որ կկծեմ։ Ինչպես կարող եմ ես քեզ նեղացնել, եթե անգամ չեմ գնում Եռաբլուր ու նույնիսկ չեմ հիշատակում դրա մասին։ Խայտառակություն է ուղղակի։

— Կարծում եք՝ միտումնավո՞ր է արվում ամեն բան, որպեսզի ջնջվեն հերոս տղաների սխրագործությունները:

— Իհարկե, միտումնավոր է: Սա ծրագրված գործողություն է: Առաջինն իշխանություն գալով, նրանք հին սիմվոլները քանդեցին: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը սուրբ չէր, բայց այդ հերոս մարդուն ոչնչացնել, դարձնել «տուշոնկայի» գող, միտումնավոր արված բան էր: Այսինքն՝ ուրիշ ոչ մի քրեական հոդված չէր կարող լինել նրա վրա, միայն «տուշոնկա՞» պետք է լիներ: Դա արվում էր, որ ոչնչացնեին այդ լեգենդին: Կամ, եկեք հիշենք. ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության տարելիցը ու նրան հաջորդող օրը, ի՞նչ օր է՝ «Քաղաքացու օր», խորոված-քաբաբ, ուտելու-խմելու տոն: Դա ինչի՞ մասին է խոսում... Հիմա նույնն արվում է այս պարագայում: Հավատացնում եմ Ձեզ, որ ճիշտ աշխատող Հանրայինում նման պատահական խոտան ու պատահական եթեր գնալ անհնար էր։ Ի՞նչ է նշանակում պատահական:

Հանրային հեռուստաընկերությունը դարձել է լակմուսի թուղթ՝ նախատեսված հեղուկների թթվայնության մակարդակը (pH) չափելու համար։ Հիմա այսպիսով փորձարկում են կատարում եւ ցանկանում են հասկանալ, որքանով են կոտրել այս ժողովրդի մեջքը, ընդվզման ցանկությունը, ինչքան է ժողովուրդը կոտրվել, դարձել անտարբեր: Սա ստուգման ցուցանիշ է: Կարծում եմ՝ շատ կարեւոր բան ունեն ստորագրելու, օրինակ՝ Տիգրանաշենի հարցերը պիտի լուծեն եւ ուզում են հասկանալ, որքանով է ժողովուրդը պատրաստ ընդվզման ալիք բարձրացնելուն: Եթե սա աննկատ անցներ, կասեին՝ լավ է, ինչ ուզենք, կանենք: Բայց հիմա մյուս վտանգը կա, իրենք ամեն բան կանեն, որ ընդհանրապես զրոյացնեն դեմ լինելու ցանկությունը: Մենք կորցնում ենք մեր «ես»-ը, եւ դա բերելու է շատ ծանր հետեւանքներ:

Այո՛, եւ եւս մեկ անգամ՝ այո՛, դա միտումնավոր քայլ էր: Մենք չպետք է ունենանք մեր դեմքը, ազգային արժանապատվությունը: Մենք պետք է լինենք հեշտ կառավարվող հոտ: Նպատակը դա է, որ ինչպես քշեն, այնպես էլ քշվի ժողովուրդը: Ու, ցավոք, քշվում է:  Ես ինձ մեղավոր եմ զգում, որ երկրումս չեմ, բայց նաեւ հասկանում եմ, որ ես մենակ կամ մի քանի հոգով այդ ամենի դիմաց չենք կարող պայքարել: Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր որդեկորույս ծնողներից եւ մեր տղերքից, որ հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հիմա էլ , որ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի. Փաշինյան200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. ԹորոսյանՆվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. ԹորոսյանԹրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա»Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել ՀայաստանըՔոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի այլեվ Արցախի իրավունքըՍեփական տուն ունեցողը ոչինչ չանելով հարստանում է, գները կրկնակի թանկացել են․ ՓաշինյանՀ1-ը էժան «կռուտիտ» արեց, ՀՀ-ն այնքան անատամ դարձավ, որ այդ օրն արտերկրում Բաքվի լուրը լուսաբանեցինԿարող է հաճելի չէ, բայց ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ մեր պայքարի տեմպերով. Նիկոլ ՓաշինյանՌոբերտ Քոչարյանը Ղրիմը ՌԴ-ի կազմում չի ճանաչումՋունգլիների թիթեռ լինելն ավելի ապահով կլինի COP17-ի ժամանակ, քան ՀՀԿ-ական լինելըՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՕդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքումԿառավարության նիստը՝ ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված