Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը Աբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոց Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Հայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ Պողոսյան ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ Բաբուխանյան Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները

Աբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոց

Իրավական

Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանի կառուցվող առանձնատունը   շարունակում է մնալ  հանրության ուշադրության կենտրոնում:  Հրավիրում ենք նաեւ իրավապահ մարմինների, մասնավորապես Հակակոռուպցիոն Կոմիտեի ինչպես նաեւ  վարչապետ Նիկոլ  Փաշինյանի ուշադրությունը ՝ Զարոյանի առանձնատան թնջուկի հետ կապված, քանզի  հենց վարչապետ Փաշինյանն էր մուրճն ու մանգաղը ձեռքին թմբկահարում, որ «խաչակրաց արշավանք» է սկսել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: 

Այս լուսանկարներում, Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանին պատկանող, դեռևս կառուցման փուլում գտնվող առանձնատունն է: 
Աբովյանում շրջանառվում են տեղեկություններ, որ  նրա անունը հիշատակվում է համայնքապետարանի  հնարավոր «ատկատների» վերաբերյալ քննարկումներում։ 
Ուստի  հարց իրավապահ  համակարգի վերիշն էշելոնին. գնացել եք արդյոք այս ամենի հետքերով, եւ օրինակ պարզել, եթե իհարկե «դուխ» ունեք եւ կաշկանդված չեք, թե 
ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում նման ծավալի շինարարությունը։
Արդյո՞ք այդ գույքի և ծախսերի աղբյուրները արտացոլված են պաշտոնյայի գույքի և եկամուտների հայտարարագրերում։
Վերջին հաշվով, հանրային պաշտոնը ենթադրում է ոչ միայն լիազորություններ, այլև թափանցիկության և հաշվետվողականության պարտավորություն։ 
Բացի այդ,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ  որ Աբովյանի համայնքապետարանում կոռուպցիոն բնույթի գործով արդեն իսկ իրականացվել են ձերբակալություններ, (հարուցված քր. գործերի շրջանակում)  արդյո՞ք քննության շրջանակում ուսումնասիրվում են նաև համայնքապետարանի այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ  կերած-խմած քաղաքապետ Էդուարդ Բաբայանի  հնարավոր դերակատարումները։ Այսինքն առանց Բաբայանի իմացության ու  վերջինիս «դաբրոյի» կարող էին նրա ենթակա «նազիր-վեզիրները»  մինչեւ ականջները խրված լինել  տարատեսակ կոռուպցիոն սխեմաների մեջ: 

Հ. Գ. Ինչպես նաեւ չմոռանաք պարզել, պարոնայք  իրավապահներ, թե. 
 Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյանի գույքային դրությունը, եկամուտների և ծախսերի համապատասխանությունը օրենքով ներկայացված հայտարարագրերին: 
Արդյո՞ք ստուգվում է կառուցվող առանձնատան ֆինանսավորման աղբյուրը և դրա օրինական ծագումը։
Քննության ընթացքում արդյո՞ք պահանջվել և վերլուծվել են պաշտոնատար անձանց բանկային փոխանցումները, գույքային գործարքները և հնարավոր փոխկապակցված անձանց մասնակցությունը։
Արդյո՞ք գործով քննվում է հնարավոր կաշառքների («ատկատների») համակարգային մեխանիզմի գոյությունը, թե խոսքը վերաբերում է առանձին դրվագների։
Եւ վերջապես պատրաստվում եք արդյո՞ք կոռուպցիոն գործը բացահայտել ամբողջ ծավալով՝ անկախ պաշտոնից և զբաղեցրած դիրքից, թե պատասխանատվությունը սահմանափակվելու է միայն առանձին անձանցով, հատկապես երբ օրերս  ձերբակալված պաշտոնյաներից՝Աբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Արամ Վիրաբյանին չգիտես ինչու եւ ինչպես   արդեն «ռաստամոշկա» արեցին  դեպի հիվանդանոց՝թե բա վիրահատության անհրաժեշտություն է եղել: 

Այս առթիվ առանձին հետաքննություն իրականացնելու կարիք կա դեռ: 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ ՓաշինյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ ԶաքարյանԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը. նա կհանդիպի Փաշինյանի հետՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ ԲաբուխանյանCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունըՀայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ ՊողոսյանՌուսաստանում Հայաստանի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրման ծառայությունըԹենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկում կնոջԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ ԲաբուխանյանԹրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացումԹեհրանը դիտարկում է ՄԱԶՊ-ից դուրս գալու հնարավորությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված