Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրման ծառայությունը
Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ տեսազանգի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։
Ծառայությունների մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

