Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան

Սեպտեմբերի 28-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվել է Անվտանգ աբորտների միջազգային օրվան նվիրված «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով հանդիպում-քննարկումը։

Միջոցառումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել վերարտադրողական առողջության իրավունքի երաշխավորմանը, այդ ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև բժշկական էթիկայի և մարդու իրավունքների փոխկապվածությանը։

Առանձին ուշադրություն է դարձվել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, դրա կանխարգելման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանն ու հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարմանը։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային նվիրված` «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը։

Այնուհետև տեղի է ունեցել «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով պանելային քննարկում, որը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը։

Քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերարտադրողական առողջության ոլորտում կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համապատասխան իրավական երաշխիքների առկայություն, այլև հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերի հաղթահարում և այնպիսի միջավայրի ձևավորում, որտեղ յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր իրավունքները՝ զերծ խտրականությունից և իրավունքներին անհարկի միջամտությունից։

Պաշտպանը նշել է, որ վերարտադրողական առողջության իրավունքին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է:

Քննարկմանը մասնակցել են նաև բժշկական համալսարանի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ և փորձագետներ։

Միջոցառումը հնարավորություն է տվել մասնագիտական քննարկման ձևաչափով անդրադառնալու վերարտադրողական առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, էթիկական մոտեցումների և առկա խնդիրների լուծմանն ուղղված համագործակցության հարցերին։

Քննարկումը կարող է հիմք հանդիսանալ տարբեր ոլորտների մասնագետների միջև հետագա համագործակցության ամրապնդման, ինչպես նաև վերարտադրողական առողջության իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացումԹեհրանը դիտարկում է ՄԱԶՊ-ից դուրս գալու հնարավորությունըԱնհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵրուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել էՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված