Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Սեպտեմբերի 28-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Միության Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ՆԳ նախարարության և դիվանագիտական ներկայացուցիչներ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին ՀՀ–ԵՄ համագործակցության առաջմղմանն ուղղված շարունակական ջանքերի համար։ Նախարարը նշել է, որ Եվրոպական Միության հետ ձևավորված սերտ և կառուցողական համագործակցությունն ու համատեղ օրակարգը հնարավորություն են տալիս ապահովել շոշափելի արդյունքներ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վիզաների ազատականացման գործընթացում ունեցած առաջնորդության, ինչպես նաև ՆԳ նախարարությունում և Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների համար։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, որպես վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող կարևորել է գործընթացի հաջող ընթացքը՝ այն համարելով Կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Նախարար Սարգսյանը ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու հաստատակամությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացման հարցում։ Խոսելով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ժամկետների մասին՝ նախարարը նշել է, որ հայկական կողմը որպես վերջնաժամկետ նախանշել է 2029 թվականը։

Նրա գնահատմամբ՝ Գործողությունների ծրագրի պատշաճ կատարումն ապահովելու է շոշափելի արդյունքներ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և առանց վիզայի ռեժիմի ապահովման ուղղությամբ:

Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջնահերթություններին՝ նախարար Սարգսյանն առանցքային է համարել նաև միգրացիայի կառավարումը։ Նրա խոսքով՝ այդ ոլորտում կարևորագույն քայլերից մեկը պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով նոր կենսաչափական համակարգի ներդրումն է, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին։

Խոսելով սահմանների համալիր կառավարման մասին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է ներդնել ինտեգրված համակարգ՝ նպատակ ունենալով անցում կատարել անվտանգության ապահովմանն ուղղված նոր մոդելի։ Մշակվում է նաև սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը, որը նախատեսվում է Կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև տարեվերջ։

ՆԳ նախարարը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵրուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել էՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը«Փաստ». Ընդդիմությունը որ համայնքներում կմասնակցի ընտրություններին«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված