Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Սպառողի անկյունՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի բնակավայրի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-4, ՔՇՀ-7, Վերածննդի և Փարաջանովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Գազամատակարարման խնդիրների և վթարային իրավիճակների դեպքում անհրաժեշտ է զանգահարել «Գազպրոմ Արմենիայի» վթարային ծառայություն կամ սպասարկման կենտրոն.
•Վթարային ծառայություն (շուրջօրյա)՝ կարճ 104 համարով
•Հեռախոսազանգերի կենտրոն (տեղեկատվություն, սպասարկում)՝ 80-44
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

